1in.am-ը գրում է.

Արդեն հայտնի է, որ Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործով կա ևս մեկ կալանավորված անձ՝ Տիգրան Ասատրյան անունով: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելը:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Տիգրան Ասատրյանն ու Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են եղել: Տիգրան Ասատրյանը եղել է Արթուր Սաֆարյանի աղջկա քավորը: Բացի այդ, Տիգրան Ասատրյանը մտերիմ է եղել նաև նույն գործով արդեն իսկ կալանավորված Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի հետ:

Հիշեցնենք, որ Թևոսիկի եղբայրը սպանվեց հունվարի 27-ին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Նկարում պատկերված են Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել