1in.am-ը գրում է.

Դուբայի օդանավակայան ժամանած հյուրերի տեղափոխմամբ կզբաղվեն մեծ չափսերի նոր տաքսիները, քանի որ հներն այլևս պիտանի չեն: Ինչպես հայտնում է National պարբերականը, ժամանողների ավելի քան 75 տոկոսը չեն տեղավորվում ստադարտ թեթև ավտոմեքենայում և մինիվեն են պահանջում:

Պարբերականի տվյալներով՝ նոր համակարգը նախատեսում է թեթև մեքենաների լիարժեք փոխարինում միկրոավտոբուսներով: Սպասարկման չափորոշիչների փոփոխումը կապված է դեպի ԱՄԷ զբոսաշրջիկների հոսքի աճով:

«Դուբայի տաքսի» ընկերության ղեկավարներից մեկի՝ Մուհամմադ Սալիհի խոսքով՝ օդանավակայանում մշտապես զգացվում է մեծ տարողունակությամբ տաքսու պակաս: Ուղևորները մշտապես ճանապարհորդում են իրենց հարազատների կամ ընկերների ուղեկցությամբ, ինչի արդյունքում էլ ընդունվել է մինիվենների շահագործման մասին որոշում:

Տաքսու չափսերի մեծացումը 50 ցենտով ազդել է գների վրա:

Համաձայն Դուբայի կառավարության տվյալների՝ ամեն ամիս էմիրություն է ժամանել շուրջ 2 մլն զբոսաշրջիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել