Life.panorama.am-ը գրում է.
Ստենդֆորդի համալսարանի պրոֆեսոր Քելի Մակգոնիգալը, ով ուսումնասիրում է մարդկանց ինքնագիտակցությունն ու կամքը, եզրակացրել է, որ մեր ուղեղը բաղկացած է երկու հատվածից՝ «հին ուղեղից», որը փոխանցվել է նախնիներից, և «նոր ուղեղից», որը գլխուղեղի դիմային հատվածն է: Գիտնականի խոսքով՝ նախնիներից փոխանցված ուղեղը չի փոխվել մարդկության ողջ գոյության ընթացքում, իսկ «նոր ուղեղը» կատարում է ինքնավերահսկման և ինքնագիտակցության գործառույթ:
Պրոֆեսորի կարծիքով՝ մարդու գլխուղեղի դիմային հատվածը վերահսկում է մարդու բնազդները և մշտական պայքարի մեջ է ուղեղի մնացած ողջ հատվածի հետ: «Հին ուղեղի» հիմնական գործառույթն է ապահովել անհատի և նրա տեսակի գոյությունը, այսինքն՝ կենսագործել մարդու հիմնական բնազդները՝ ինքնպահպանումն ու բազմանալը: «Հին ուղեղը» հրամայում է ուտել, քանի դեռ սնունդ կա, քնել, քանի դեռ հնարավորություն կա, քիչ շարժվել, որպեսզի խնայել էներգիան և ճարպեր կուտակել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/02/10/brain-1/91719
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



