- Ամենաշատ փողեր ուտելու տեղը շինարարությունում ասֆալտն է,- փոսից փախցնելով, տնքում է տաքսիստը:
Ես վերջապես, դժվարությամբ, բայց երևի ճիշտ, գլխի եմ ընկնում, թե ինչու են տաքսիստները ասֆալտի մասին շատ խոսում: Դե` բացի որ քշում են դրա վրայով Երևի Ռուսաստաններում նրանց մեծ մասը ասֆալտ է փռել...
-Հինգ սմ փորում են, երկու` լցնում են, էլ չեմ ասում փողոցները փոշի, փակ...: Սենց ոնց կլինի՞ : Բան էլ հնարել են` հայկական ասֆալտ /ես վեր եմ թռնում, նայում եմ` չէ, էն մեկը չի... Այ քեզ բաաան/. արանքները ձյութ են լցնում, անունը տեխնոլոգիա են դրել, ամբողջը` կարկատան... Քերում են, լցնում են, քերում են, անձրևը գալիս է, ճաքում է ամբողջը, լցնում են...
Մտածում եմ` կարող է իրոք ամբողջ հայկական մտքի ու հայկականության նպատակների հատվածականությունը /ոչ վեկտորական իմաստով ևս/ ասֆալտի ֆենոմենի մեջ է.
Գուցե իրոք, որ հասկանանք, թե ինչ են ուզում ասած լինել ասֆալտներով` նախընտրական, ձյութած, կարկատած, քերած, անձրի տակ լցրած, դեղնե-զեբրած... գուցե հասկանանք, թե ոնց կարելի է այս աբսուրդի ոլորապտույտից դուրս գալ ՞՞՞