Tert.am-ը գրում է.

Ազգանի ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը դժվարանում է ասել, թե արդյոք Սահմանադրական դատարանը ինչ որոշում կկայացնի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ, բայց մի բանում հստակ համոզված է՝ օրենքի շուրջ լրացուցիչ պետք է ամրագրել երաշխիքներ:

«Այո՛, իրավական երաշխիքները բավարար չեն»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ ընդգծելով, որ այս հարցով ՍԴ որոշմանը օրը՝ մարտի 28-ը սարերի ետևում չէ:

Վերջինիս խոսքով՝ օրենքում զուտ իրավական առումով խնդիրներ կան, որոնք հաշվի առնելով ՍԴ-ն կասեցրեց օրենքի երկու կետերը:

«Իրավական կարգավորման խնդիր ունենք հենց երաշխիքի հարցում, առավել ևս մեր քաղաքացիներն արդարացի օրինակ են բերում, թե ինչ տեղի ունեցավ 1990-աններին իրենց ավանդների հետ»,– ասաց նա:

«Իմ պատկերացումներով մենք այսօր լուրջ և խորապես պետք է քննարկենք այդ օրենքը, մենք ավելի պետք է հստակեցնենք մեր մոտեցումները, չգիտեմ, ինչքանո՞վ էր ճիշտ պահումները սկսել 5%-ից, այլ ոչ 2%-ից»,- ասաց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը կողմ քվեարկած պատգամավորը՝ մտահոգություն հայտնելով, որ իրենք զրկում են քաղաքացիներին սեփականության իրավունքից. «Երաշխիքներ պետք է լինեն, մի խոսքով շատ խնդիրներ կան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել