Lragir.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը կդադարեցնի իր գոյությունը Կիևի Մայդանում, տեղեկացնում է unian.net-ը:

«Ուկրաինան մեծ երկիր է, Վրաստանը՝ փոքր: Ուկրաինայի օրինակը հիմա շատ կարևոր է մեզ համար: Այդ ոգեշնչումն ազդում է բոլոր երկրների՝ և Ադրբեջանի, և Հայաստանի, և Մոլդովայի ընդհանուր ապագայի վրա: Եվ Ռուսաստանի նույնպես»,- ասել է Սաակաշվիլին:

«Կգա ժամանակ, և պատմաբանները կգրեն, որ Ռուսական կայսրությունն իր գոյությունը դադարեցրել է Կիևի Մայդանում: Դա այդպես էլ լինելու է: Ժողովուրդն անպայման հաղթելու է, և ես հավատում եմ, որ ավելի լավ ճակատագիր ու ապագա է լինելու, որը կմիավորի բոլոր ժողովուրդներին»,- կարծում է Վրաստանի նախագահը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել