Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում փոթորիկներն ու չդադարող հորդառատ անձրևները հանգեցրել են Թեմզայի ջրերի մակարդակի բարձրացման: Այս մասին հայտնում է  Associated Press-ը:

Գետը կարող է ջրհեղեղ առաջացնել 14 քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում: Ջուրն արդեն խախտել է երկաթուղու աշխատանքը Դևոնում և Քոռնուոլում: Ուելսում հեղեղումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանումների, հոսանքազրկված են տասնյակ հազարավոր տներ:

Զինվորականները գետի վտանգավոր հատվածների երկայնքով ամբարտակների կանգնեցման աշխատանքներ են սկսել՝ դրա համար օգտագործելով ավազով լցված պարկեր:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմուտքում փոթորիկներն ու անձրևները չեն դադարի առնվազն մինչև կիրակի օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել