Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով փաստին, որ Հայաստանն ավելի արագ է իրականացնում Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացը, քան ենթադրվում է, ասաց, որ ստեղծված իրադրությունում Հայաստանն ու Ռուսաստանը, ասես, ամուսիններ լինեն, որոնցից Հայաստանը որոշել էր դավաճանել Ռուսաստանին, իսկ վերջինս էլ հարցը դրեց այսպես. կա՛մ բաժանվում ենք, կամ մտնում ես «չուլան»:
Ըստ քաղաքագետի՝ այսօր Հայաստանը մտել է «չուլան» և փորձում է ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ հավատարիմ է Ռուսաստանին:
«Ճիշտ կլիներ, որ Հայաստանը շարունակեր այն կոմպլեմենտար քաղաքականությունը, որը վարում էր մինչ այս: Պետք է խանդ չառաջացներ Ռուսաստանի մոտ: Իսկ դրա համար լավագույն տարբերակը կլիներ այն, որ չընտրեր ո՛չ Եվրոպական Միությունը, ո՛չ Մաքսային Միությունը և հավասարակշռություն պահպաներ»,– ասաց նա:
«ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցի հետ կապված մեծ դեր ունեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, եթե Հայաստանը շեղվում է կոմպլեմենտար քաղաքականությունից, դա կարող է ազդել նաև այս հարցի լուծման վրա»,- բացատրեց քաղաքագետը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



