Մխիթարյան. Վերջերս մեծ ճնշում էի զգում ինձ վրա, սակայն հավատում էի ուժերիսArmsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 20-րդ տուրի «Վերդերի» հետ խաղից հետո (5:1) կիսվել է իր տպավորություններով: Կիսապաշտպանն այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ:

-Ուրախ եմ, որ դարձա դուբլի հեղինակ և մենք հաղթանակ տարանք:  Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղընկերներին, ովքեր շատ աշխատեցին, որպեսզի ես կարողանամ աչքի ընկնել:

Վերջին շրջանում ինձ վրա մեծ ճնշում էի զգում, սակայն հավատում էի ուժերիս և Յուրգեն Կլոպն այդ հարցում նույնպես շատ էր օգնում, - գերմանական մամուլը փոխանցել է Մխիթարյանի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել