Արցախում աջակցության ծրագրով ակտիվացել է բնակարանաշինությունArmnewstv.am-ը գրում է.

 

Դոլարը 20 դրամով արժեւորվելու դեպքում պետությունն այս տարվանից սուբսիդավորման չափը կբարձրացնի եւս մեկ կետով: Այսպիսով, 2008 թվականին արտարժույթով վարկ ստացած քաղաքացիներն այլեւս տոկոսներ չեն վճարի, կմարեն միայն մայր գումարը:

Աջակցության այս ծրագիրն ակտիվացրեց բնակարանաշինության ոլորտը: Մի քանի հարյուր բնակարան միայն Ստեփանակերտում կառուցվեց: Շենքեր կառուցվեցին նաեւ շրջաններում: Հիմնադրամն այս ծրագրին արդեն մեկուկես միլիարդ դրամ է ուղղել:

Հիփոթեքային ծրագրից օգտվել է 1790 ընտանիք: Վարկառուների 44 տոկոսը գերադասել է արտարժույթը: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել