Lragir.am-ը գրում է.
Սոչիի օլիմպիական խաղերի 2-րդը օրը՝ փետրվարի 9-ին, խաղարկվել է մեդալների 7 հավաքածու: Տանտերերը՝ Ռուսաստանի հավաքականը, գեղասահքի թիմային պայքարում ժամկետից շուտ նվաճել է ոսկե մեդալը: Սա առաջին ոսկին էր Ռուսաստանի համար:
Փետրվարի 9-ին իրենց առաջին ոսկե մեդալն են նվաճել նաև Գերմանիայի (սահնակ), Սլովակիայի (բիաթլոն), Շվեյցարիայի (դահուկավազք), Լեհաստանի (դահուկացատկ) հավաքականները:
Մեդալային հաշվարկում առաջատարը Նորվեգիան է՝ 2 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալ: 2-րդը Նիդերլանդների հավաքականն է՝ 2 ոսկի, 1, արծաթ, 1 բրոնզ, 3-րդը ԱՄՆ-ը է՝ 2 ոսկի, 2 բրոնզ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/sports/view/94719
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



