Ինչ վերաբերում է օրենքի ներսում առկա ձևակերպումներին, որոնք տարածում են քաղաքացիները, իրոք մտահոգիչ են: Ու պետք չէ ծաղրել կամ հեգնանքով վերաբերվել: Տենց ամեն ինչին հեգնեցինք, որ սենց եղավ: Մի օր էլ այդպես հեգնելով բոլորիս մի ուղղությամբ կքշեն, ու մենք հեգնելով կգնանք: Իմ համար միանշանակ անընդունելի ձևակերպումներ են: Օրենքի շնորհիվ ժամանակի ընթացքում այլասերվածության քարոզը նորմալ երևույթ կդառնա: Դարձավ այն անեկդոտը, երբ հոլանդացուն հարցնում են տղա է ունեցել, թե աղջիկ, պատասխանում է, թե կմեծանա, կորոշի: Եթե այս երևույթները քարոզվում են Չինաստանի, Հնդկաստանի համար, որ բնակչության քանակը գլոբալ առումով նվազեցնեն, դա մեզ չի վերաբերում: Այնպես չէ, որ փողը ամենուրեք գերագույն արժեք է: Մարդիկ կարող են գոնե այնքան խելամիտ ու ռացիոնալ գտնվել, որ պատկերացնեն, որ միշտ կարող են հայտնվել դիմացինի դերի մեջ: Պետության դերը հենց նրանում է, որ կարգավորի մարդկանց ու սոցիալական խմբերի հարաբերություններն այնպես, որ երկիրը կայուն լինի, զարգանա առանց ցնցումների, որ մարդիկ բավարարված լինեն ու ոչ թե դուրս գան փողոցներ: Եթե մի շերտի արտոնություն տվեցիր ի վնաս մյուսի, ապա երկարաժամկետ կտրվածքով երկրիդ վնաս ես հասցնելու: Նման բաներում է քաղաքականության արվեստը դրսևորվում: Իսկ Հայաստանում, որ ասում են քաղաքականություն, հասկանում են փող, լիքը արտոնություններ ու կայֆավատ, ինչը տկարամության նշան է, պարզապես մեր «գործիչները» իրենց կերպարով արժեզրկել են քաղաքականություն ասվածը` վերածելով դիշովի բիզնեսի: Հիմար օրենք է, անպետք, դառնալու է հերթական մակուլատուրան: Ինչ-ինչ, բայց Հայաստանում կանանց իրավունքները օրենքը չէ, որ պետք է պաշպանի, քանի որ կանայք ավելի քան պաշպանված են ու հարգված հասարակության կողմից, էլ չեմ ասում ընտանիքում:
Հ.Գ. Հերթական հակապետական ձևակերպումներն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել