Անկեղծ ասած անձամբ ես իտալական ՄԻԼԱՆ ակումբի մոլի երկրպագու եմ, սակայն բոլորս էլ այսօր գիտենք, թե աշխարհում, որ ֆուտոբլային ակումբն է տոն տալիս միջազգային բոլոր մրցաշարերում: Իսկ ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Ո՞վ էր կանգնած այս ամենի հիմքում: Ի՞նչ քայլերի միջոցով հնարավոր եղավ ավերակներից կառուցել այնպիսի մի ակումբ, որին հավասարն այսօր գրեթե չկա, որքան էլ որ ցավալի է նրանց համար, ովքեր չեն երկրպագում այս ակումբին: Այս գրառման մեջ կներկայացնեմ Բարսելոնա ֆուտբոլային ակումբի մենեջմենթի հաջողակ քայլերը:
Բարսելոնա ակումբը 2002 թվականին խոր ճգնաժամի մեջ էր, քանի որ աճել էին ակումբի պարտքերը և երկար ժամանակ չէին կարողանում մրցանակներ նվաճել: Սակայն 2002 թվականին ակումբի նախագահի թեկնածությունն է առաջադրում մի մարդ` Ժոան Լապորտան, ով ուներ ընդամենը մեկ հետաքրքիր կառավարման մոդել ` “Change” –Փոխել անվանմամբ:
Լապորտայի բիզնես պլանն իր մեջ ներառում էր նախնական 50 մլն եվրոյի ներդրում, որի ներդրման ընթացքում պետք է մեծանային ակումբի եկամուտները և միևնույն ժամանակ կրճատվեին ծախսերը: Նա շատ խիստ պլան էր մշակել, որ հենց առաջին տարում պետք է բյուջեի դեֆիցիտը հասներ զրոյի: Նա նշում էր, որ Բարսելոնա ակումբն ունի 3 նպատակ`
-Լինել ֆինանսապես անկախ
-Չվաճառել ակումբի ակտիվները
-Պահպանել Կատալոնիայի արժեքները:
Բարսելոնան պետք է լինի աշխարհի 3 ամենաեկամտաբեր ակումբների ցանկում, դա մեր ամենամեծ նպատակն է : Ժոան Լապորտա
Իսկ որպես ֆինանսական նպատակ Լապորտան ընտրվելուց հետո սահմանեց, որ պետք է հասնել 200 մլն եվրո եկամտի սահմանագծին: Բոլոր նախագծերի հիմքում կանգնած էր Լապորտայի օգնական Ֆերրան Սորիանոն, որը պատասխանատու էր բոլոր աշխատանքների կատարման համար: Ֆերրան Սորինոն հետագայում պատմում է, որ այդ պլանն ուներ 100 էջ, որտեղ մանրամասն նկարագրված էր ակումբի զարգացումը մոտակա 4 տարիների ընթացքում: 7 շաբաթ տևած քննարկումներն իրենց արդյունքները տվեցին: Այս ռազմավարական պլանի մշակման համար Բարսելոնայի ղեկավար օղակները հանդիպում էին 7 շաբաթ ամեն օր պարտադիր ժամը 8-ին և քննարկումները վերջ չէին էլ ունենում: Յուրաքանչյուր օր քայլ առ քայլ մշակվում էր ակումբի զարգացումը և պատին գրվում էր հաջորդ օրվա պլանը : Ահա այդ բիզնես պլանից մի քանի հետաքրքիր հատվածներ`
Շարունակությունն՝ այստեղ