Մի թեթև ընդմիջում անեմ ու Սոլթ Լեյք Սիթիի օլիմպիական խաղերից մի դեպք հիշեցնեմ: Ես շատ սիրում եմ նայել օլիմպիդաներ ու գրեթե միշտ նայել եմ: Ձմեռայիններից շատ սիրել եմ միշտ գեղասահքը: Մի խոսքով, մի ժամանակ բոլորին հետևում էի... Ու ի դեպ, երկրպագում էի ՌՈՒՍՆԵՐԻՆ: Հա՛, ինչպես՝ ԴՈՒՔ բոլորդ (ներառյալ այսօրվա ռուսերեն մտածող ռուսատյացներդ): Շարունակեմ. մի գեղասահորդուհի ունեին ռուսներին՝ Իրինա Սլուցկայա... Ամբողջ աշխարհում լավագույններից մեկն է եղել միշտ, միշտ ոսկե մեդալներ էր տանում: Սիրունիկ, փոքր-մոքր անուշ աղջիկ էր՝ սևահեր: Ուրեմն՝ մինչև հիմ չեմ մոռանամ, թե ինչպես Սոլթ Լեյք Սիթիում էս աղջկան զրկեցին ոսկե մեդալներից՝ սրիկայաբար «զասուձիտ անելով»... Ես տեղս ուղղակի չէի գտնում: Ախր ամեն ինչ այնքան ցինիկաբար արեցին: Խնդիրն այն էր, որ առաջին տեղի հավականորդները երկուսն էին` Սլուցկայան ու կարծեմ չինական ծագման մի ամերիկուհի... Ընդ որում՝ ամերիկուհին էլ էր շատ լավը, նույնիսկ շատերն ասում էին՝ Սլուցկայային շանս չունի: Բայց վերջին ելույթի օրն ամերիկուհին սայթաքեց և վայր ընկավ... Իսկ այդ մակարդակում հասկանալի է, որ վայր ընկած մարզուհուն չեն կարող առաջին տեղ տալ... Հետո Սլուցկայան ուղղակի փայլուն ելույթ ունեացավ... Անթերի ուղղակի: Բայց հարցն այն էր, որ ամերիկացիք էլի մարզուհիներ ունեին էդ կատեգորիայում: Ու արդյունքում հաղթեց ոչ Սլուցկայան, ոչ էն չինական ծագման ամերիկուհին, այլ մի անտաղանդ աղջիկ, ով էլի ԱՄՆ-ն էր ներկայացնում: Կրկնում եմ՝ դա արեցին այն աստիճան անամոթաբար, որ ես մի տաս օր հայհոյում էի ամերիկացիներին: 

Ահա՝ այդ կադրերը, նայեք (համ էլ շատ սիրուն ելույթ է) :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել