Հետաքրքրի փաստեր կենսաթոշակային պարտադիրի բաղադրիչի մասին: 
Քաղաքական մեծամասնությունը, կառավարությունն ու Կենտրոնական բանկը, ակտիվորեն պայքարում են համակարգի ներդրման համար: Պատճառները շատ են, սակայն դրանցից մեկի մասին քիչ է խոսվում: Խոսքը միջազգային պարտավորությունների մասին է: Ինչպես գիտեք, մեր պետբյուջեի հիմնական սնուցման աղբյուր հանդիսանում են միջազգային կասկածելի պայմաններով տրամադրված վարկային գծերը, որոնք առաջիկա 2-3 սերունդ դեռ մարելու են:
Կենտրոնական բանկի և միջազգային վարկատու կազմակերպությունների միջև կա հստակ պայմանավորվածություն, մեր երկրում պարտադիր կուտակայինը ներմուծելով, հնարավորություն կստանան նոր միջազգային վարկեր վերցնելու համար: Սրան ենք գումարում այն, որ կառավարիչ ֆոնդ հասկացությունը դա միջազգային ինչ-որ կազմակերպություններ են, հետևաբար, գումարները դուրս են գնալու, ապա պարզ է դառնում, որ միջազգային ֆինանասկան տիտանները ակնհայտ շահ ունեն մեր երկրում, մեր ժողովրդի դեմ իրականացվող ՊԱՐՏԱԴԻՐ գործընթացներից:
Այստեղից հարց՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանը կկարողանա դեմ գնալ նման մեխանիզմին և կայացնել Սահմանադրական և իրավական արդար որոշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել