Օլիմպիական խաղերում «ոսկին» հայ մարզիկները կխրախուսվեն 30.000, արծաթը` 20.000, իսկ բրոնզը` 10.000 դոլարով: Հարց. արդյո՞ք հնարավոր չէր ավելի բարձր մրցանակային գումար սահմանել, առավել ևս, ինչպես նշում են մասնագետները, ներկայացված 4 մարզիկներից գոնե մեկը մոտ չի լինելու անգամ բրոնզին: Իհարկե, համեստությունը լավ բան է, բա PR՞-ը: Չէ՞ որ դրսում այս թվերի վրա լուրջ ուշադրություն են դարձնում և պատկերացում կազմում այս կամ այն երկրի մասին: Ազերիները ոսկու համար վճարելու են 510.000 դոլար: Մանիպուլյատիվ այս հնարքով նաև փորձում են տպավորություն գործել աշխարհի ենթագիտակցության վրա, թե տեսեք-տեսեք, մեր տնտեսությունների տարբերությունը... ու թե պատերազմ չենք սկսում միայն նրա համար, որ մեծահոգի ենք: Մի խոսքով, շան բերանը լեզու ենք դնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/579541065467558?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել