Պաղպաղակ, մմմ՜…. բոլորս էլ սիրում ենք, հատկապես հիմա, երբ շատ շոգ է, սառը պաղպաղակը զովանալու ամենահամեղ տարբերակներից մեկն է: Սակայն մինչև պաղպաղակը խանութից գնում ու տուն ենք բերում, տեսնում ենք՝ արդեն հալչել է, հատկապես եթե խանութը տնից հեռու է լինում: Բայց վերջերս չինացիները գտել են այդպիսի իրավիճակներից խուսափելու ելքը՝ ստեղծելով պաղպաղակ, որը չի հալչում:
Թեև այդ չհալչող պաղպաղակը անվանել են «Բանան», բայց այն ամենևին էլ բանանի համ չունի. սովորական վանիլային պաղպաղակ է՝ պատված դեղին ժելատինով, և գաղտնիքը հենց ժելատինի մեջ է, այն շատ հաստ շերտով է, և դա է պատճառը, որ թույլ չի տալիս պաղպաղակին հալչել: «Բանան» պաղպաղակը վաճառվում է Չինաստանի բոլոր խանութներում: Գիտնականները նույնիսկ փորձեր են արել պարզելու՝ պաղպաղակն իսկապե՞ս չի հալչում: Նրանք շուրջ 3 ժամ պաղպաղակը դրել են արևի տակ, բայց այն այդպես էլ չի հալչել:
Իսկապես, հրաշալի բան են ստեղծել չինացիները, դե իսկ մեզ մնում է հուսալ, որ Հայաստանում էլ շուտով կսկսեն այսպիսի հրաշքներ ստեղծել:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել