Մի թեթև արագացված կուրսեր անցկացնեմ լրագրողների համար: Ուրեմն հարգելիներս, եթե ուզում եք, որ ձեր նյութերը տարածվեն և ազդեցություն ունենան, ու ձեզ համարեն լուրջ լրագրողներ, ապա նախ և առաջ պետք է այնպիսի նյութեր գրեք, որը կհետաքրքրի ընթերցողին, կամ էլ իր մեջ որևէ սենսացիա կպարունակի:
Օրինակ, դուք լուսաբանում եք Հայրիկյանի կամ Րաֆֆիի հանրահավաքը, որին ներկա է ընդամենը հինգ հոգի, կամ լուսաբանում եք Գեղամյանին կամ Խոսրովին, որոնց ասուլիսները հետաքրքիր են ընդամենը լավագույն դեպքում երկու հոգու, ու էդքանից հետո ինչպե՞ս դուք կարող եք լսարան գտնել: Ուրիշ բան, որ դուք սույն անձանց կազմակերպած միջոցառումները ներկայացնեք, որպես հումորային ծրագիր, բայց դնում լուրջ-լուրջ լուսաբանում եք Րաֆֆիի մտքերը: Եթե Րաֆֆիի մտքերը որևէ մեկին հետաքրքիր լիներ, ապա գոնե մի հարյուր հոգի ներկա կգտնվեր նրա հանրահավաքին:
Պատկերացրեք՝ ես ստատուս եմ գրում, ու իմ ստատուսը 2000 ընկերներիս միջից հավանում է ընդամենը մեկ հոգի: Հիմա, եթե ստատուսս որևէ հետաքրքրություն ներկայացներ, ապա գոնե մի քանի տասնյակ կհավանեին կամ շեյր կանեին այն, իսկ երբ որևէ մեկին չհետաքրքրող ստատուսը լրատվամիջոցները վերցնում ու դնում են իրենց կայքերում՝ տվյալ լրատվամիջոցի նկատմամբ անլուրջ վերաբերմունք է ձևավորվում:
Քաղաքական գործիչները նրանք են, ովքեր պետք է հեղինակություն վայելեն հասարակության մեջ ու եթե տվյալ պահին նրանց ետևից գնացող չկա և նրանց խոսքը որևէ մեկին հետաքրքիր չէ, ինքան էլ փչեք ու մեծացնեք, միևնույն է, դրանից բան դուրս չի գա: Հնարավոր է ժամանակի ընթացքում նույն գործչի հեղինակությունը ավելանա, կամ պակասի, սակայն լրագրողների խնդիրն էլ այն է, որ իմանան հասարակության տվյալ պահի պահանջները ու ըստ դրա էլ այս կամ այն գործչին լուսաբանեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/649834701722650?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել