Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա հյուրն է կրկեսի արտիստ, ակրոբատ Քրիստինե Գրիգորյանը, նույն ինքը՝ Թինա Քեյը… Ով տեսել է նրա կատարած հնարքները, կհասկանա, որ Թինան արժանի է մեծ ու արտիստին վայել բեմերի… Սակայն նա դեռ բավարարվում է նրանով, ինչ հնարավորություն ունի Հայաստանում:
-Թինա, մի ժամանակ ձեզ հաճախ էինք տեսնում հեռուստատեսությամբ, նույնիսկ Հ2 հեռուստաընկերության առավոտյան ծրագիրն էիք վարում… Ինչո՞ւ եք հիմա այդքան պասիվ…
-Բոլորովին պասիվ չեմ, պարզապես էկրաններից չեմ երևում…Այժմ զբաղված եմ իմ պարի և կրկեսի դպրոցով, նոր համարներ պատրաստելով ու շու-ծրագրեր բեմադրելով… Իսկ ինչ վերաբերում է հեռուստատեսային աշխատանքին, ապա ասեմ, որ ինձ նման գիշերային մարդու համար դա, բառիս բուն իմաստով, մահ էր… Չէի կարողանում արթնանալ, որպեսզի պատրաստվեմ, արտաքին տեսքս կարգի բերեմ, խնամված տեսք ունենամ…
-Որտե՞ղ եք աշխատում:
-Եվրոպա ռեստորանում, «Շառլոտ» կաբարեում, նաև շաբաթը երկու օր՝ Սոչի պլազայում…
-Փաստորեն անընդհատ վազքի մեջ եք… Այսօր ձեր մասնագիտությամբ, աշխատանքով գումար վաստակելը հե՞շտ է… Գիտեմ, որ դրսում կրկեսի արտիստուհին, ակրոբատուհին ավելի պահանջված է…
-Միանշանակ, դրսում ցանկացած աշխատանք շատ ավելի գնահատված է… Այնքան, ինչքան այստեղ եմ ժամանակ, ուժ ու եռանդ տրամադրում, եթե կիսով չափ տրամադրեի յուրաքանչյուր այլ երկրում, եռակի հարուստ կլինեի… Իսկ այստեղ անընդհատ վազվզում ես, որ հասցնես…

-Ի՞նչն է պատճառը, որ արվեստի, շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար Հայաստանում աշխատելը, ըստ իրենց, այնքան էլ նպաստավոր չէ:
-Շուկա չունենք, չենք կարողանում վաճառել այն, ինչին տիրապետում ենք… Կարողանում ենք «վաճառել» միայն հարսանիքներին, կնունքներին ու ծնունդներին… Այսօր չունենք բեմահարթակներ, որտեղ տարեկան շատ համերգներ կունենանք և կկարողանանք ապրել… Այդ պատճառով մխրճվում ենք ակումբային, ռեստորանային բիզնեսի, հարսանեկան արարողությունների ու նմանատիպ բաների մեջ…Ով էլ չի կարողանում այդ ամենի մեջ մտնել, կամ ավելի քիչ է նրա ոճի պահանջարկը՝ ստիպված լքում է երկիրը…
-Իսկ դուրս գնալու մասին չե՞ք մտածում, առաջարկներ չունե՞ք…
-Առաջարկներ միշտ են եղել… Չգիտեմ, ի՞նչն է ինձ անընդհատ պահում Երևանում…Բայց արդեն ես էլ եմ թևաթափ եղել, հոգնել եմ 32 տարվա անընդհատ պայքարից… Դժվար է, մարդը մի քիչ էլ պետք է հանգստանա… Երևի թե ես էլ կցանկանամ աշխատանքս դրսում շարունակել…
-Արդեն հստակ պլաննե՞ր ունեք, թե դեռևս մտածում եք:
-Ոչ, դեռ կոնկրետ չեմ որոշել… Կարծում եմ, դեռ պետք է իմ մենահամերգը այստեղ լինի, որից հետո կորոշեմ՝ գնա՞լ, թե ոչ…
-Իսկ մենահամերգին ե՞րբ եք պատրաստվում:
*Այնքան մեծ հույս ունեմ, որ գոնե այս տարի այն կուրվագծվի… Բոլոր ռեժիսորները, համերգային կազմակերպիչները շատ են դժվարանում ինձ հետ աշխատել այդ հարցում.. Ես ամբողջական, մեծ միքս եմ, դժվար է և բեմադրության, և կազմակերպչական հարցով… Նաև ասեմ, որ բնավորությամբ շատ կամակոր եմ… Կամ պետք է լինի ճոխ ու շատ լավը, կամ չպետք է լինի ընդհանրապես… Մեծ հույսով եմ ապրում, որ կիրականանա նպատակս…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ