Փաստորեն, ես լուրջ թերագնահատում էի անդրիասասուն ակԾիվիստության կոմիկական պոտենցիալը: Պարզվում ա, որ Հայաստանը դորդ ու բեշ արած, էս մեր բոևիկները հիմա էլ Ուկրաինա են գնացել՝ Մայդանում մինչև «հաղթանակ» մնալու ու Մայդանի փորձն ուսումնասիրելու:
Ասա, այ ցռան Վերգոներ, ուր էլ գնաք, ինչ փորձ էլ ուսումնասիրեք, ձեզանից ինտերնացիոնալ հեղափոխական դուրս չի գա, որովհետև դուք ակտիվիզմը դիտարկում եք բացառապես որպես բիզնես պրոյեկտ ու ակնկալում եք բացառապես նյութական ու վարկանիշային առաջընթաց՝ միևնույն ժամանակ ամեն գնով խուսափում եք որևէ լուրջ քայլերից, որպեսզի չզրկվեք ունեցածներիցդ: Այլ կերպ ասած, ուր էլ գնաք, ինչ էլ սովորեք, ինչ փորձի մասին էլ լսեք, մեկ ա, դուք չեք ունեցել ու չեք ունենա ամենակարևոր հատկանիշները փողոցային պայքարում առաջ գնալու համար՝ սկզբունքայնություն ու անձնազոհություն:
Ի դեպ, հռետորական ևս մեկ հարց. էդ որտեղի՞ց մեր անդրիասազավրներին տենց աշխատանք ու ֆինանսական միջոց, որ կարում են ամիսներով քաղաքապետարանի դեմը բոմժություն անեն, բայց միևնույն ժամանակ էնքան փող ունենան, որ մոտացիկլետներ քշեն ու Ուկրաինաներով ֆռֆռան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1446719842223833?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել