Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ռուսաստանին` Օլիմպիական խաղերի նախապատրաստման հարցում քննադատելը մրցակցային պայքարի տարր է: Այս մասին հայտնում է interfax-ը:

Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանին որևէ վնաս հասցնել ցանկացողների քանակը միշտ էլ բավարար է եղել:

«Սա նույնպես մրցակցային պայքարի տարր է, և դրան պետք է վերաբերել` որպես սովորական երևույթի»,-ասել է ՌԴ նախագահը «Ռոսիա 1» հեռուստաընկերության պատրաստած «Философия мягкого пути» ֆիլմում:

Նախագահն ընդգծել է, որ Օլիմպիական խաղերը վատաբանողներն անհեռանկար մարդիկ են, ովքեր այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ են անում. նման մոտեցումը վիրավորական է մարզիկների համար, քանի որ նրանք պատրաստվել են իրենց կյանքի գլխավոր մեկնարկին և աշխարհը սպասում է դրան:

«Եվ հանկարծ ինչ-որ մարդիկ, իրենց` սպորտի հետ որևէ առնչությւոն չունեցող դիտարկումներով, ինչ-որ որոշումներ են կայացնում»,- ավելացրել է ՌԴ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել