Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ վաղուց Հայաստանի ազգային անվտանգության հիմնահարցը դարձել է ժողովրդի արտագաղթը, մինչդեռ ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը «նամակ է գրում ռուսաց թագավորին»՝ խնդրելով ընդունել իր ժողովրդին:
«Դու ժողովրդի տեղահանությունն ես կազմակերպում, ա՛յ անվտանգության քարտուղար: Քո խնդիրն այսօր արտագաղթն է, դրա համար կռիվ պիտի տաս բոլորի հետ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա հրապարակումն այն մասին, թե Արթուր Բաղդասարյանը ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացմանն առնչվող հարցերի վերաբերյալ նամակ է հղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։
Քաղաքագետի խոսքով՝ անվտանգության խորհրդի քարտուղարը պետք է սեփական իշխանությանը ստիպի աշխատատեղեր բացել, մինչդեռ Արթուր Բաղդասարյանը այդ անվտանգությունը տեսնում է ժողովրդի տեղահանության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



