Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 5  Էվեն Քամերոն

4- ewen cameron

Էվեն Քամերոնը ավելի հայտնի է Հետախուզությունների դաշնային բյուրոյի հետ իրականացրած համագործակցությամբ և MKUltra նախագծով: Անգամ նախքան կառավարության հովանավորությունը ստանալը, նա արդեն իսկ մարդու իրավունքների ոտնահարման և կասկածելի եղանակներով հետազոտություններ անցկացնելու մեծ փորձ ուներ: Նա երկար ժամանակ  հետաքրքրված էր հիշողության հետ կապված հետազոտությունների իրականացմամբ: Նա մշակեց շիզոֆրենիայի բուժման մի մեթոդ, որը հետագայում անվանվեց ուղեղի լվացում: Բուժման նպատակն էր կործանել մարդու հիշողությունը և անհատականությունը և այն փոխարինել ուրիշով: Ըստ նրա տեսության՝ մարդու ուղեղի մեջ կարելի է արհեստական միջամտությամբ նոր մտահայեցողական մոդելներ մտցնել ու այնպես վերածրագրավորել նրա ուղեղը, որ նա սկսի մտածել առողջ մարդու պես: Նա բուժման ընթացքում տարբեր քայլերի էր դիմում: Այսպես հիվանդներից շատերին Էվենը շաբաթներ ու ամիսներ շարունակ ստիպել է լսել դրական հաղորդագրություններ: Այդ ժամանակամիջոցում հիվանդները մերթ կորցնում էին գիտակցությունը, մերթ նորից ուշքի գալիս: Գիտնականները քննադատում էին նրա վտանգավոր գործելաոճը, սակայն նրան հաջողվում էր շարունակել իր հետազոտությունները՝ կառավարության հետ ունեցած կապերի շնորհիվ:

 4  Կորնելի համալսարանի փորձարկումները երեխաների վրա

5- practice

1919 թ.-ից սկսած մի շարք որբ երեխաների անվանվում էին Դոմէկոն (անգլերեն Domestic economy արտահայտությունից): Մինեսոտայի և Կորնելի համալսարանում անցկացվում էր մի տարօրինակ դասընթաց, որի ժամանակ ուսանողուհիներին սովորեցնում էին, թե ինչպես խնամել երեխաներին: Ամենատարօրինակը ուսուցման մեթոդն էր. ուսանողուհիներին տրվում էին իրական երեխաներ, որոնց նրանք պետք է խնամեին: Այս երեխաները մանկատան սաներ էին, ում ապրանքի պես պարտքով տվել էին համալսարանի ուսանողուհիներին:

Երեխաները երեք ամսականից մինչև մի քանի տարեկան էին: Նրանք ապրում էին փորձարկումների համար նախատեսված տներում: Այդ տները ծառայում էին իբրև դասարաններ երիտասարդ կանանց համար, որտեղ նրանք ձեռք էին բերում երեխա խնամելու և տնային տնտեսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ բոլոր հմտությունները: Երեխաները շարունակական հոգածություն էին ստանում, և նրանցից մի քանիսը 11 կամ 12 տարբեր մայր էին ունենում: Յուրաքանչյուր ուսանողուհի բնակարանում անցկացնում էր վեց ամիս, իսկ վեց ամսից իր հոգածության ներքո գտնվող երեխային հանձնում էր մի այլ ուսանողուհու: Այս հետազոտությունը ավարտվեց 1969 թ.-ին: Փորձարկման հետևանքով երեխաներից շատերի մոտ հոգեբանական խնդիրներ առաջացան, որոնք ազդեցին նրանց ողջ կյանքի վրա:

 3  Ֆրոյդ և Էմմա Էքստեյն

6- freud

Զիգմունդ Ֆրոյդը տարիներ շարունակ սուր քննադատության է արժանացել իր տարօրինակ տեսությունների համար: Հատկապես տարօրինակ են Էմմա Էքստեյնի բուժման և ախտորոշման մեթոդները: Էքստեյնը Ֆրոյդի հիվանդներից էր: Թեպետ պարզ չէ, թե նա կոնկրետ ինչ գանգատներով էր դիմել Ֆրոյդին, որոշ աղբյուրներ հուշում են այն մասին, որ նա մենստրուացիայի հետ կապված խնդիրներ ուներ: Նրա մոտ մենստրուացիան կանոնավոր կերպով չէր լինում և ուղեկցվում էր ցավերով: Քանի որ Ֆրոյդը կարծում էր, որ որոշակի կապ կար քթի և սեռական օրգանների միջև, նա իբրև խնդրի լուծում առաջարկեց հեռացնել Էմմայի քթի մի մասը: 

Ֆրոյդին չհաջողվեց այս մեթոդով բուժել Էմմային, իսկ Էմմայի քիթն այդպես էլ չապաքինվեց: Վիրահատությունից հետո ուժեղ արյունահոսություն սկսվեց, և Ֆրոյդը հասկացավ, որ այն բժիշկը, ով կատարել էր վիրահատությունը, ավելորդ կտոր էր թողել նրա քթի մեջ, ինչն էլ թույլ չէր տալիս, որպեսզի վերքը լավանա: Նրա քիթը միայն մի տարի անց լավացավ, սակայն այդ ժամանակ էլ նա ուներ միևնույն գանգատները, ինչ մինչև վիրահատությունը: Ֆրոյդը այս ամենից մի եզրակացություն արեց. ոչ թե իր տեսությունն էր թերի, այլ Էքստեյնն էր ինքն իր համար խնդիրներ առաջացնում՝ իր հանդեպ տածած անվերահսկելի կրքի պատճառով:  

Ֆրոյդը չէր մեղադրում վիրահատող բժշիկին, ով նաև իր մտերիմ ընկերն էր: Նա պնդում էր, որ Էքստեյնի առողջական խնդիրները չէին լուծվել իր հանդեպ տածած բուռն կրքի պատճառով, իսկ քթի արյունահոսությունը նույնպես պայմանավորված էր այդ կրքով:

 2  Մուզաֆեր Շերիֆ

7- camping

Մուզաֆեր Շերիֆը հոգեբան էր, ով 1950-ականներին գիտափորձեր էր իրականացնում: Նա հետաքրքրված էր անհատների երկու խմբերի միջև առաջացող կոնֆլիկտի զարգացմամբ և դրա փուլերով: Իր հետաքրքրությունը բավարարելու համար Շերիֆը որոշեց հետազոտություն իրականացնել և իբրև հետազոտության սուբյեկտներ ընտրեց 11-ամյա տղաների: Նա ճամբարային ճանապարհորդության տարավ այդ տղաներին: Այդ տղաներին նա երկու խմբի բաժանեց և նրանց լարեց իրար դեմ: Նա ցանկանում էր համոզվել, թե կոնֆլիկտը  որքան հեռուն կգնար: 

Այս տղաները տեղյակ չէին, որ իրենց ճամբարային ճանապարհորդությունը դեպի Օկլահոմա կազմակերպվել էր հոգեբանական գիտափորձ իրականացնելու համար: Կարճ ժամանակում տղաները ոխերիմ թշնամիների վերածվեցին: Խմբերից մեկին նա անվանեց Բոժոժավոր օձեր, մյուսին՝ Արծիվներ: Տղաներին սկզբում թույլատրված էր շփվել միայն իրենց խմբի երեխաների հետ: Հենց որ նրանց հարաբերություններն ամրապնդվում էին, նրանց ծանոթացնում էին մյուս խմբի տղաների հետ և մրցումների միջոցով լարում իրար դեմ: Խմբերից յուրաքանչյուրի տղաներն այնքան անբարիշտ էին մյուս խմբի անդամների հետ, որ շուտով նրանք սկսեցին կռվել ուտելիքի, կահույքի և անգամ մատիտների համար: 

Հենց որ երկու խմբերը սկսում էին իրար բավականաչափ ատել, գիտնականները նրանց այնպիսի հանձնարարություններ էին տալիս, որոնց կատարման համար նրանք պետք է համագործակցեին իրար հետ: Այս հանձնարարությունների համատեղ կատարումը օգնում էր ցրել խմբերի միջև տիրող թշնամական մթնոլորտը:

 1  Չեսթեր Սաութհեմ

8- cancer

1960-ականներին Չեսթեր Սաութհեմը սկսեց քաղցկեղի մասին իր հետազոտությունը: Հետազոտության շրջանակներում նա Օհայոյի ուղղիչ տանը քաղցկեղի կենդանի բջիջներ էր ներարկում կամավորների օրգանիզմի մեջ: Նա հայտնաբերեց, որ առողջ մարդկանց իմունային համակարգը մոտավորապես մի ամսվա ընթացքում մերժում էր քաղցկեղային բջիջները, իսկ արդեն իսկ քաղցկեղով հիվանդ մարդկանց իմունային համակարգը շատ ավելի ուշ էր արձագանքում օրգանիզմ ներարկված բջիջներին: Սաութհեմը որոշեց ընդլայնել իր հետազոտության մասնակիցների թիվը և սկսեց քաղցկեղային բջիջներ ներարկել Բրուքլինում գտնվող Խրոնիկ հիվանդությունների հրեական հիվանդանոցի այն տարեց հիվանդների օրգանիզմի մեջ, ովքեր քաղցկեղ չունեին: Նա համոզեց հիվանդանոցի ղեկավարությանը, որ հարկ չկար համաձայնագրեր կնքել և հարկ չկար անգամ տեղյակ պահել հիվանդներին, թե ինչ էր ներարկվում նրանց օրգանիզմ: Այսպես, Սաութհեմին հաջողվեց 22 խրոնիկ հիվանդների օրգանիզմի մեջ քաղցկեղի բջիջներ ներարկել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել