Lragir.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շոտլանդացիներին հիշեցրել է, որ Շոտլանդիայի համար ավելի ձեռնտու է Միացյալ Թագավորության կազմում մնալը: Այս անգամ, որպես օրինակ, Քեմերոնը բերել է շոտլանդական վիսկին՝ նշելով, որ Լոնդոնը ողջ աշխարհում առաջ է տանում այդ արտադրանքը, որի վաճառքի շնորհիվ բրիտանական բյուջեն ամեն վայրկյան ստանում է 135 ֆունտ ստեռլինգ եկամուտ:
«Միասին մենք ուժեղ ենք և միասին կարող ենք հաջողությամբ ողջ աշխարհում վաճառել մեր արտադրանքը, ինչպես, օրինակ, շոտլանդական վիսկին: Որտեղ էլ լինեմ, Հնդկաստանում թե Չինաստանում, ոչ մի հանդիպում չկա, որտեղ չպատմեմ մեր վիսկիի արժանիքների մասին»,- ասել է Քեմերոնը:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/94689
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



