Զգուշացեք Likeատեսներից... Իմ սիրելի եւ հարգելի ֆեյսբուքցիներ, ,,Հայկական ժամանակի,, կողմից կնքված Ձեր «ՖԲ»-ն բարի պապիկը վերադարձավ: Ահագին ժամանակ է «ՖԲ» չեմ մտել, չեմ ուզում մտածեք, որ նեղացածի կեցվածք էի ընդունել, ուղակի կարճատեւ ընդմիջում էր պետք Մեծն Likeախույզի կողմից գոտկատեղից ներքեւ հասցված անհարկի հարվածից ,,բուժվելու,, , որոշակի արժեքներ վերագնահատելու եւ հետագա ,,մարտահրավերներին,, դիմակայելու համար: Ինձ լավ կհսկանա 1in.am կայքի եւ ,,Ժամանակ,, թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, որը նույնպես մեղմ ասած քննադատվեցվերը նշված լայքախույզի կողմից, որը բացահայտ խոստովանեց նաեւ, որ քաղբանտարկյալ հռչակելը իր մենաշնորհն է եւ երկակի ստանդարտները իր համար սովորական երեւույթ է, ժամանակը գիտի... Ախ նյարդեր, նյարդեր... «Ծանր է Մոնոմախի գլխարկը», կարծում եմ այսքանից հետո որեւէ մեկի մոտ կասկած չի մնա, որ այո ծանր է, դժվար է ոստիկան լինելը, թե որքան աբսուրդ էր ինձ ուղղված մեղադրանքը: Դժվար է, որովհետեւ շատ-շատերը կանխակալ քեզ չեն հավատում, կասկածում են քո ազնվությանը:Դժվար է, որովհետեւ ի պաշտոնե չես կարող բոլորի համար լավը լինել եւ դուր գալ բոլորին, որովհետեւ ոստիկանը մշտապես տեսադաշտում է, մշտապես քննադատության թիրախ: Մի քանի տարի առաջ ինձ մեղադրում էին, որ ես անգրագետ եմ, մի երկու հոդաբախշ խոսք չեմ կարողանում արտահայտել, այդ միֆը հերքելուց հետո, հիմա էլ վատ են զգում, որ գրում եմ, ֆեյսբուքում եմ, որ շփվում եմ, կիսվում իմ համաքաղաքացիների հետ, պատասխանում նրանց հուզող հարցերին: Հարգելիներս, խնդրում եմ մտեք լայքախույզի ֆեյսբուքյան էջը, կարդացեք նրան կարկառուն մտազեղումները եւ իմ պարզ ,հասարակ մտահոգությունները, որոնցով ես փորձել եմ կիսվել Ձեզ հետ: Դատավորը Դուք եք եւ Ձեր խիղճը: Ես շնորհակալ եմ այն ֆեյսբուքցիներից, որոնք անկեղծորեն հավատում ու հարգում են ինձ, շնորհակալ եմ նրանց, որոնք այդ զրպարտանքից եւ շահարկումից հետո ցանկացան դառնալ իմ ֆեյսբուքյան ընկերը, բարեկամը:Շնորհակալ եմ նաեւ նրանց, որոնք հավատացին ոչ թե ինձ, այլ իմ ընդդիմախոսին: Շնորհակալ եմ այն քննադատական խոսքերի համար, որ հնչեցվեց իմ հասցեին, թեկուզ այդ խոսքերի մեծ մասը սուբյեկտիվ եւ զգացմունքային էր: Տեղին քննադատությունը, ինչ խոսք, պետք է յուրաքանչյուր մարդու, առավել եւս պետական պաշտոնյաին: Սակայն, ցավալին այն է, որ իմ որոշ ֆեյսբուքյան բարեկամներ, որոնց հանդեպ ես հարգանք ունեի եւ ունեմ, ինձ ոչ միայն չհավատացին, այլ այդ ընկերությունը օգտագործեցին իմ հեղինակությունը, իմ գործունեությունը հանրության աչքում սեւացնելու համար: Աստված Ձեզ հետ, թող առաջինը քար նետի նա, ով մեղավոր չէ կամ անթերի է... Կհավատաք, չեք հավատա, կամքը Ձերն է, բայց ես այն աշխատողը, քաղաքացու այն կերպն եմ, որն իր պարտականությունը, իր կոչումը, իր գործունեությունը իրականացնում է նվիրումով եւ բարեխիղճ: Ես իմ խաչը տանում եմ այն պարզ գիտակցումով, որ թեկուզ դանդաղ, բայց հաստատակամ փորձեմ ապացուցել, որ ոստիկանությունում այնուամենայնիվ դրական փոփոխություններ կան, մեր ոստիկանապետի գլխավորությամբ կան մեծ թվով աշխատակիցներ, որոնք բարեփոխմանը այլընտրանք չեն տեսնում, որ մենք լիարժեք նվիրումով պետք է ծառայենք քաղաքացուն, պահպանենք նրա շահերը ոտնձգություններից եւ անօրինականություններից: Օգնեք մեզ հարգելիներս, օգնեք ոչ թե մեզ վարկաբեկելով, քարկոծելով, այլ ռեալ օգնությամբ, տեղին եւ կոռեկտ քննադատությամբ, օգնեք առանց չարության ու անձնական վրեժխնդրության, այդ ժամ մենք կհասնենք մեր նպատակին:
Հ.Գ. Շնորհակալություն չեմ հայտնում նրանց, որոնք լռեցին, շնորհակալություն չեմ հայտնում ուրիշի դժբախտությունը ինչ-ինչ նպատակներով շահարկողներից եւ պարզամիտ ,,մեկնաբանիչներից,,...



