Էս ինչի՞ են որոշ կայքեր եւ որոշ անձինք քափուքրտնած ջանք թափում` Նիկոլին Կոնգրեսից առանձին տեսնելու համար: Հանուն հայրենիքի, հա՞, երեւի: Այդպես քափուքրտինք մտած ողջունում էին նաեւ բոլորին, ովքեր այսօր Կոնգրեսից դուրս են եկել` ՎՃՌԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ մղելու: Եւ ինչպես «տեսանք ու համոզվեցինք», էդպես էլ անում են, հո չեն ՄՂՈՒՄ, հո չեն ՄՂՈՒՄ... Երեկվա հանրահավաքում Նիկոլի ելույթը կարծես այդ բոլոր «ազնիվ տվայտանքների» պատասխանն էր, սակայն ոմանց դա դուր չի եկել երեւի, իրենք փորձում են ամեն ինչ անել, որ իրենց երազանքը կատարվի, ու Նիկոլն առանձնանա Կոնգրեսից` հրաշալի իմանալով, որ այդ դեպքում թուլանալու է ե´ւ Կոնգրեսը, ե´ւ Նիկոլը: Ես, իհարկե, Նիկոլին չեմ համեմատում նախորդ դուրս եկողների հետ, գիտեմ, որ ինքը որտեղ էլ լինի` վճռական է պայքարելու` ի տարբերություն մնացած մեծախոսների: Ես, իհարկե, նաեւ չեմ բացառում ու տեսնում եմ, որ ինչ-որ հարցերում Կոնգրեսի ու Նիկոլի միջեւ տարաձայնություններ կան, բայց, պարոնայք, էդ դուք չէի՞ք ասում` Կոնգրեսն այնպիսի կառույց է, որտեղ պետք է թրծվեն տարբեր տեսակետներ: Դե, թրծվում են, ի՞նչ եք մժեղների, հարամ մկների պես բզբզում, ի՞նչ եք ուզում... Ասեմ` ինչ եք ուզում: Ուզում եք` Կոնգրեսը մի հատ էլ պառակտվի, Նիկոլն առանձին թուլանա, Կոնգրեսն` առանձին, դուք էլ էդ գործում ձեր ճղճիմ ներդրումն ունենալու համար ձեր պատվիրատուներից ձեր մի փոր հացը նորից ստանաք` ոնց որ ստացել եք մինչեւ հիմա նախորդ պառակտողներին քաջալերելու համար: Ընդամենը: Ես հուսով եմ եւ հավատում եմ, որ Նիկոլը հազար գլուխ բարձր է ձեր մանրապճեղ ցանկություններից: Իսկ ես` եթե երբեւէ Կոնգրեսից հիասթափվեմ, կգնամ կնստեմ մեր տանը ու իլիկ կպտտեմ: Իսկ դուք շարունակեք «իմաստուն» վերլուծություններով կրծել էս երկրի ողնաշարը: ԿՈՐԵՔ ԳՐՈՂԻ ԾՈՑԸ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/lizadjan/posts/430150900340686
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել