Ասում եմ,ինչի էս թոշակները էսպես թաքուն արեցին:Ինչ կլիներ ասեին,այ ժողովուրդ եթե մի 2 ամսում չստանաք կուտակված գումարը, կզրկվեք դրանից:Մի տեսակ շանտղություն էր մեր թոշակառուների նկատմամբ:
Բարեկամս երեկ թռավ,եկավ Մոսկվայից,վաղը նորից գնալու է:Մի քանի տարի է տղաներով,հարսներ-թոռներով փախել գնացել էն Մոսկվա,աշխատում են,որ էստեղ թողած պարտքերը փակեն,վերադառնան տուն առնեն Սպիտակում:
Տնավորվեն:
Եկավ ու ոնց որ քամակին քացով տված` նորից թևաթափ գնալու է:Իր ու իր կնոջ երեք տարվա թոշակը չստացավ:
Ինչի չէին էտքան ժամանակ ստացել?Մտածել են,թող կուտակվի,նորմալ գումար կդառնա` կստանան:
Չէին ստացել,որ չծախսեն:Նպատակով էր էտ չստանալը:Հասկանում եք?Ու իրենցն էր էտ գումարը:
Ես կարծում եմ,որ սա հանցանքի նման բան է:
Ինչի չեք հատ-հատ ստուգում,նայում, թե ում եք զրկել թոշակից?
Ցանկացած թոշակառու առողջական պրոբլեմներ ունի:Գուցե հավաքում էր,որ գա վիրահատվի....
Էլի մի առիթ է,որ քունները կորցնեն ու խիղճները տանջի իրենց ընդունած օրենքի պատճառով:
Էէէէէհհ....ում եմ ասում...
Հ.Գ. Մեկ էլ մտածում եմ,տեսնես ինչքան անեծք են ստացել էս առիթով....Վտանգավոր ա;
Հ.Գ.Կառավարություն կարող ա մի օր էլ որոշում ընդունես ,որ ով բնակարանում երկար տարիներ չի ապրում,ուրեմն պետք չի բնակարան,հափշտակել է պետք:
Կամ եթե ամուսինը երկար տարիներ չի վերադարձել ընտանիք,մեխանիկորեն զագսով բաժանեք իրենց:Մի պարզ պատճառով,որ եթե ամուսինը էսքան ժամանակ չի եկել,ուրեմն կարիքը չունի իր կնոջ կամ ընտանիքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել