««Հժ»-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության սկանդալային պաշտպանությունից հետո տնտեսագիտական համալսարանի, ինչպես նաև Երևանի պետհամալսարանի պաշտպանական խորհուրդները փակվել են։

Նույն աղբյուրները հայտնում են, որ ԿԳ Նախարարությունը և բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) որոշակի վերակազմավորումներ են անելու պաշպանական խորհուրդներում։ Դա, իհարկե, Տարոն Մարգարյանի պաշտպանության հետ իրականում կապ չունի, բայց դրանից խիստ տուժելու են Աժ նախագահի և մի քանի այլ պաշտոնյաների որդիներ։ 
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով այնքան ուսումնատենչ է, որ միաժամանակ՝ նույն տարում, ավարտել է Երևանի պետական համալսարանը և տնտեսագիտական համալսարանը (ընդ որում՝ ստացիոնար) ու հիմա էլ պատրաստվում էր ատենախոսություն պաշտպանել պետհամալսարանում, ստիպված է լինելու մի որոշ ժամանակ սպասել իր բաղձալի նպատակի իրականացմանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել