Ֆիլմը պատմում է իրական պատմություն նացիստական խմբավորման անդամ հանելուկային Օսկար Շինդլերի մասին, ով 2-րդ համաշխարհային պատերազմում փրկում է հազարից ավել հրեայի:

21 հետաքրքիր փաստ 1993թ.-ին Սթիվեն Սփիլբերգի կողմից նկարահանված և 7 անվանակարգերում «Օսկար» ստացած ֆիլմի մասին`

1. 80-ական թվականներին Մարտին Սկորսեզեն հրաժարվեց այս ֆիլմի նկարահանումից՝ ասելով, որ այն պետք է նկարահանի ազգությամբ հրեա ռեժիսոր:

2.Սփիլբերգը ֆիլմի նկարահանումը առաջարկում է Ռոման Պոլանսկուն, բայց վերջինս հրաժարվում է անձնական պատճառներով: Բանը նրանումն է, որ երբ Պոլանսկին 8 տարեկան էր, ապրել է կրակովյան գետտոյում, և լիկվիդացման օրը փախել է այնտեղից: Ավելի ուշ Պոլանսկու մայրը մահացել է Օսվենցիմում:

3.Երբ Օսվենցիմի նախկին բանտարկյալին ծանոթացրեցին ֆիլմում գերմանացի սպա Ամոբ Գյոթեի դերակատար Ռայֆ Ֆայանսի հետ, նա չկարողացավ թաքցնել իր անհնագստությունը այն պատճառով, որ դերակատարը չափազանց նման էր իրական սպաին:

4.Բրիտանացի երգչուհի Պիտա Դոերտիի փաստաբան Էմոն Շերրին ինքնասպանություն է գործել ֆիլմը դիտելուց հետո: Նրա կնոջ խոսքերով՝ ամուսինը համակենտրոնացման ճամբարի տեսարանները դիտելուց հետո ընկել է դեպրեսիայի մեջ:

5.Սփիլբերգը ֆիլմում նկարահանվելու հրավիրեց նաև Կլեր Դեյնսին, բայց վերջինս հրաժարվեց, քանի որ ստիպված էր լինելու թողնել ուսումը:

6. Ֆիլմի վերջին տեսարանում Շինդլերի գերեզմանին ծաղիկ է դնում մեկը, ում դեմքը չի երևում: Շատերը կարծում են, որ դա Սփիլբերգն է, բայց այդ մարդը Լիամ Նիսոնն է՝ Օսկար Շինդլերի դերակատարը ֆիլմում:

7. Կրակովյան գետոյի լիկվիդացումը սցենարում զբաղեցնում էր 1 էջ, Սփիլբերգը այն ավելացրեց՝ դարձնելով 20 էջ, էկրանին`20 րոպե: Ավելացված տեսարանները նա ստեղծեց ականատեսների պատմությունների հիման վրա:

8.Ֆիլմի սկզբում հնչում է «Ոսկե Երուսաղեմ» երգը, որը գրվել է 1967թ.-ին և ոչ մի կերպ չի համընկնում Հոլոքոստի ժամանակաշրջանի հետ, այդ պատճառով Իսրայելյան վարձույթում այն փոխարինվեց այլ երգով ` «Էլի-Էլի»:

9. Սփիլբերգը թույլտվություն չի ստանում Օսվենցիմում նկարահանումներ կատարելու համար, այդ պատճառով ստիպված դեկորիացիաներով ստեղծում է համակենտրոնացման ճամբար:

10.Սփիլբերգը հրաժարվում է ֆիլմից ստացված եկամուտներից: Նրա խոսքերով դրանք «արյունոտ փողեր էին»:
Ստացված ամբողջ գումարը օգտագործվեց բարեգործական նպատակներով: Ստեղծվեց ֆոնդ Հոլոքոստներից և Ցեղասպանություններից տուժածների համար:

11. «Շինդլերի Ցուցակը» դարձավ ամենաթանկարժեք սև-սպիտակ ֆիլմը ամբողջ պատմության մեջ:

12.Նկարահնումներին արգելված էր օգտագործել կանաչ գույնի ցանկացած բան, քանի որ այն վատ էր երևում սև ու սպիտակ ժապավենի վրա:

13. Ֆիլմի 40%-ը նկարահանվել է ձեռքի տեսախցիկով:

14.Օսկար Շինդլերի դերը առաջարկվել է Հարիսոն ֆորդին և Բրունո Գանցուին:

15.Նկարահանումներից հրաժարվել է Ժյուլետ Բինոշը:

16.Նկարահանումները ավարտվել են սահմանված ժամանակից 4 օր շուտ: Այն տևել է 72 օր:

17.Սկզբում Սփիլբերգը մտադրվել էր նկարահանել ֆիլմն ամբողջությամբ գերմաներեն լեզվով և անգլերեն սուբտիտրերով:

18.Օսկար Շինդլերի իրական ցուցակը հայտնաբերվել է 2000թ.-ին Ֆրանկֆուրտում` նրա բնակարանից: Այդ բնակարանում Շինդլերն ապրել է կյանքի վերջին տարիները: Նա մահացել է 1974 թ.-ին:

19.Հատուկ իր դերի համար Ռայֆ Ֆայանսը 13 կգ գիրացավ, խմելով շատ գարեջուր: Ռեժիսորի խոսքերով նա այս դերասանին հրավիրեց «սատանայական սեքսուալության» պատճառով:

20. 2011թ.-ի հունիսի 7-ին կյանքից հեռացավ Շինդլերի իրական ցուցակը կազմող` Մեչիսլավ Պեմպերը, ում կերպարը ֆիլմում հանդես է եկել որպես Իսխակ Շտերն:

21.«Շինդլերի Ցուցակը» ֆիլմը Սփիլբերգի և օպերատոր Յանուշ Կամինսկու առաջին համատեղ աշխատանքն էր, որից հետո Սփիլբերգը իր հետագա ֆիլմերը նկարարահնեց նրա հետ:

Հ.Գ Ֆիլմի սցենարիստը ազգությամբ հայ Սթիվեն Զաիլիյանն է:


«Շինդլերի Ցուցակը»/ 1993
Ռեժիսոր` Սթիվեն Սփիլբերգ
Օպերատոր` Յանուշ Կամինսկի
Սցենարի հեղինակ ` Սթիվեն Զաիլիյան
Կոմպոզիտոր` Ջոն Ուիլյամս
Օսկար Շինդլեր - Լիամ Նիսոն
Ամոն Գյոթե - Ռայֆ Ֆայանս
Իսխակ Շտերն - Բեն Կինգսլի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել