1in.am-ը գրում է.
3 միլիոն տարի առաջ գլոբալ տաքացման պատճառ են դարձել անտառային հրդեհները, պարզել են ԱՄՆ-ի Յելի համալսարանի գիտնականները:
Այս եզրահանգմանը գիտնականները եկել են միջին պլիոցենի դարաշրջանում մթնոլորտում տրոպոսֆերային օզոնի կոնցենտրացիայի, աէրոզոլային մասնիկների և մեթանի բաղադրությունը հաշվարկելով: Պարզվել է, որ դրանց առկայությունը մթնոլորտում երեք անգամ ավելի շատ է եղել մինչարդյունաբերական դարաշրջանից:
Լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այն ժամանակ տեղի ունեցած գլոբալ տաքացումն, ամենայն հավանականությամբ, անտառային զարգվածային հրդեհների արդյունք է եղել:
Մասնավորապես, անտառային հրդեհները 3 միլիոն տարի առաջ մթնոլորտում ածխաթթու գազի արտանետման բարձր մակարդակի պատճառ են հանդիսացել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_249799.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել