Հոլիվուդյան դերասան Ջոննի Դեպպը ցանկանում է, որ իր հարսանիքին ներկա գտնվի The Rolling Stones հռչակավոր ռոք խումբը: Դեպպը եւ Էմբեր Հրիդը արդեն քննարկում են, թե ինչպիսին պետք է լինի իրենց հարսանիքը, բայց հստակ օր դեռևս որոշված չէ: Դեպպը խնդրանքով արդեն դիմել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից իր կոլլեգա, կիթառահար Քիթ Ռիչարդսին, ով Միք Ջագերի հետ հիմնադրել է The Rolling Stones խումբը, որպեսզի իրենց հարսանիքին նրանք ելույթ ունենան: «Ամուսական երեկույթի պլանները դեռ նոր են կազմվում, սակայն Ջոննին մեկ բանում վստահ է. նա ցանկանում է Քիթին եւ ամբողջ The Rolling Stones լեգենդար խմբին տեսնել իր հարսանիքին»,-լրագրողներին ասել է դերասանի մտերիմներից մեկը:
Ի դեպ, Ջոննի Դեպպն ու Էմբեր Հիրդը պլանավորում են ոչ մեծ բայց վառ հարսանեկան արարողություն Բահամյան կղզիներում:



