Բաց նամակ Robert Melkonyan-ին,
Մեծարգո կամրադ,
Վստահ եմ՝ գիտեք, որ ձեր լավ հայերենով շարադրված ու շատերին հոգեհարազատ գրառումներով արդեն մեծ գործ եք արել ոստիկանության համար: Համենայն դեպս էլ չեք խաբի, մենք արդեն գիտենք, որ ոստիկանը կարող է և գրագետ լինել:
Կամրադ Shur Dabavog-ի մոտ վերջին քննարկման ժամանակ միտք ծագեց դիմեմ Ձեզ: Խնդրում եմ հանձնարարեք որևէ մեկին ճանապարհային ոստիկանության բարձրախոսներով բղավողների համար ուղեցույց նախապատրաստեն, թե ինչ կարելի է գոռալ, ինչ չի կարելի, այն մասին, որ «արա» բառ գոռալը անպատվաբեր է, որ խնդրելով ավելի շատ արդյունքի կարելի է հասնել, որ շնորհակալությունը լավ բառ է ու նման բաներ... Լուծեք այդ խնդիրը, խնդրում եմ Ձեզ, դա դժվար չպետք է որ լինի:
Եթե օգնության կարիք լինի շարադրելուց, վստահ եմ, ֆեյսբուքի Ձեր ընկերներից շատերը պատրաստ կլինեն օժանդակել:



