1in.am-ը գրում է.
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի զղջում Լուիս Սուարեսի տրանսֆերի ձեռքբերման անհաջող փորձի համար:
Ֆրանսիացի մասնագետը միաժամանակ հայտարարել է, որ հրաժարվել է ուրուգվայցի հարձակվողին իր թիմում տեսնելու մտքից:
Հիշեցնենք, որ 2013թ. ամռանն «Արսենալ»-ը «Լիվերպուլ»-ին 40 մլն ֆունտ էր առաջարկում Սուարեսի տրանսֆերի դիմաց:
«Նա այդպես էլ չդարձավ մեր ֆուտբոլիստը: Այդպես ստացվեց: Գործարքն ապագայու՞մ. այս պահին կպատասխանեմ՝ ոչ»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/sport_ssfootball_249767.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել