Սիցիլիացի լուսանկարիչ Սերխիո Կանցելիերը մասնագիտացած է հարսանեկան լուսանկարներ ստեղծելու գործում: Այս ոլորտում աշխատելով 1996 թվականից՝ նա այսօր Իտալիայում համարվում է հարսանեկան ռեպորտաժներ ստեղծող լավագույն մասնագետներից մեկը: Ըստ նրա՝ այս ոլորտում աշխատելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ բնազդ՝ ընկալելու պահի կարևորությունը, ստեղծագործականություն և կրեատիվություն. հատկանիշներ, որոնք առկա են նրա աշխատանքներում:
Նրա աշխատանքներում ֆիքսված են այն բոլոր բնական և գեղեցիկ պահերը, որոնք արժանի են հիշվելու ընդմիշտ:
Այսպիսով, Հարսանիք բլոգը հարսանեկան լուսանկարիչների շարքից այս անգամ ձեզ է ներկայացնում սիցիլյան այս տաղանդավոր լուսանկարչի հարսանեկան կրեատիվ լուսանկարների շարքը, որն աչքի է ընկնում դինամիկությամբ և զգացմունքառատությամբ:
Նյութի աղբյուր՝ http://harsaniq.wordpress.com/2014/02/06/kreativ/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել