Կարդում եմ Գոռ Վարդանյանի հարցազրույցը, ու մոտս ակամայից տպավորություն է ստեղծվում, որ նրա համար հարցերի պատասխանները փնտրելիս ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ArmComedy-ի երեկվա կատակային գրառումը՝նույն թեմայով: Ախր Գոռը նենց նիսուռազնի բաներ ա ասում, որ իր ա հարցազրույցն էլ ավելի ծիծաղելի է, քան ArmComedy-ինը... Մեջբերեմ մի քանի առանցքային միտք.

«Այո, «Վրիժառու» կինոյի մեջ մի փոքր դրվագում նկարվել է (Թևոսիկի եղբոր սպանության գործով Իսոյի մասին է խոսքը)»...

Ես էլ ասում եմ, թե ինչի՞ են Գոռի բոլոր կինոներում հանցագործներն ու փիս տղերքը էդքան բնական ստացվում՝ ի տարբերություն Գոռի՝ իր չափալախող հայացքով:

«Ես ինքս ոստիկանության և ազգային անվտանգության սպա եմ, կողմ եմ ոստիկանությանը և հանցագործության դեմ պայքարին»...

Կամ ես եմ սխալ հասկացել ու Գոռը այլ բան է ի նկատի ունեցել, կամ էլ Գոռն է պնդում, որ ինքը հա՛մ ոստիկանության, հա՛մ էլ ԱԱԾ-ի սպա է: Ասենք, դա տեխնիկապես հնարավոր է մենակ այն դեպքում, եթե ինքը ոստիկանությունում ԱԱԾ-ի կողմից հատուկ ներդրված գաղտնի գործակալ է, բայց այդ դեպքում, չեմ կարծում, որ արժի բարձրաձայնել: Մի խոսքով, նենց տպավորություն է, որ իրոք կինոյի տղա ա Գոռը. հա՛մ ոստիկան ա, հա՛մ շպիոն, հա՛մ դերասան, հա՛մ ռեժիսոր... Բրեժնևոտ հոտ ա գալիս:

«Ես ինքս հանցագործության դեմ պայքարող եմ, եթե ապացուցվի, որ նա նման բան է արել, խստագույնս կպատժվի»:

Էս պահը առհասարակ, ոնց որ ցիտած լիներ ԱրմՔոմեդիի տեքստի:ՃՃՃ «Ես ատում եմ հանցագործներին ու խստագույնս կպատժեմ նրանց» :ՃՃՃ

«Այդ նույն զենք-զինամթերքը պիրոտեխնիկական զենք-զինամթերք են, ոչ մի վտանգավոր բան չեն ներկայացնում, մենք օգտագործել ենք կինոների նկարահանման համար»:

Ասենք, անգամ Չակ Նորիսը էնքան ուժեղ չի, որ իր կինոներում մարտական Ֆ-1 նռնակներ օգտագործի ու պնդի, որ դրանք անվտանգ են: Ասեմ ավելին, Գոռը ասում ա, որ էդ «պիրոտեխնիկան ստացել են ՊՆ-ից», իր ա գրասենյակը երեկ ասում էր, որ ոստիկանությունից են ստացել (այն դեպքում, երբ ոստիկանությունն ինքը զինված չէ մարտական նռնակներով...): Մի խոսքով՝ կաշա...

«Այնպես չէ, որ եկել են, հայտնաբերել են, մի քիչ ծիծաղելի է այդ ամենը, այդտեղ ոչ մի զենք չի եղել, օրինակ, ատրճանակ և այլն»:

Փաստորեն, տրոտիլն ու նռնակները, ըստ Գոռի, ֆիգնյա բաներ են, զենք ա մենակ պիստալետը... դե մեկ էլ իր աջ ոտքը:ՃՃՃ

«Պիրոտեխնիկական կինոյի զենք, զինամթերք էր եղել, որը պատրաստվում էինք օգտագործել նոր՝ «Օլիգարխ» ֆիլմում»...

Ինչպիսի շեդևրից ենք զրկվում:ՃՃՃ

«Մենք հասկանում ենք, որ սա ֆեդերացիա է, և ինչպե՞ս կարող է մեզ մոտ նման նման զենք լինել»:

Իսկ դրանից առաջ էլ ասում էր, որ Իսոն Ֆեդերացիայի անվտանգության ծառայություններից մեկն է ղեկավարել: Ներեցեք պրոֆանությանս համար, բայց ես առաջին անգամ եմ լսում, որ կարատեի առանձին ձևի ֆեդերացիան հերիք չի անվտանգության ծառայություն ունենա, մի բան էլ էդ ծառայությունը բաժիններ ունենա:ՃՃՃ

«Չեմ հասկանում՝ պատճառը որն է, որովհետև այս տարիների ընթացքում իմ աշխատանքով աչքի եմ ընկել որպես դրական կերպար և երեխաների զանգված հետևում էր ինձ, և ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերել դրան»...

Մի քիչ թարախություն անեմ. ուրեմն հեռուստացույցով առաջին անգամ հայերենով հայհոյանք ես լսել եմ հենց Գոռ Վարդանյանի դրական կերպարով ֆիլմում: Օրինակի համար էլի:Ճ

«Ավելի լավ կլինի գնան-փնտրեն իրական հանցագործներին, ովքեր իրականում զենք-զինամթերք են թաքցնում իրենց մոտ, ոչ թե մեր ֆեդերացիայում օրինական զենքեր գտնեն»:

Հիմա չեմ հասկանում, վերջը էդ ուղղակի պիրոտեխնիկական միջոց են գտել, թե վսյո ժե զենք: Եթե զենք ա, ապա մարտական զենք ոչ մի ֆեդերացիա իրավունք չունի պահելու, իսկ էդ պարագայում Գոռի թեզը նույնն ա, ինչ բռնաբարության համար ձերբակալվածը ասի, դե գիտե՞ք ինչ, մարդ կա, որ 3 հոգու ա բռնաբարել, իսկ դուք ինձ եք բռնում:

«Իմ գործը մանկավարժությունն է, խնդիրը՝ մարդկանց ճիշտ ուղղության վրա դնելը, նրանք, ովքեր սխալվել են, փորձել նրանց ուղղորդել, ճիշտ ճանապարհին դնել, իսկ ո՞վ պետք է այդ մարդկանց ուղղություն տա»:

Հա էլի, ո՞վ պետք ա երեխեքին ու չափահասներին ճիշտ ուղու վրա դնի, եթե ոչ Գոռ Վարդանյանը:ՃՃՃՃ

«Ես սիրում եմ ոստիկաններին, ինքս էլ հոգով ոստիկան եմ, բայց սխալ եմ համարում մարդկանց անունը վարկաբեկելը, եղեք արդար ոստիկան և պատժեք հանցագործներին, չի կարելի ճիշտ մարդկանց անվան վրա ցեխ շպրտել»:

Հիմա վսյո ժե, ինքը ոստիկա՞ն էր, թե ԱԱԾ սպա, թե հոգով՝ ոստիկան, իսկ մարմնով՝ ԱԱԾ սպա.... մի խոսքով, կաշա:ՃՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել