Ամենը կեղծիք է: Ամենը կեղծիքի մեջ են: Միայն մեկ բան է անարատ մնացել, միայն մեկն է միշտ անդրդվելի: Այս կեղծիքի աշխարհում փնտրում ենք ինչ-որ բան կամ գուցե փնտրում ենք մեկին... Միշտ փնտրում ենք, միշտ փնտրտուքի մեջ ենք, բայց այն շատ մոտ է: Իսկ ո՞ւր է մեր միտքը, ինչո՞ւ է այն դեգերում, այլընտրանք փնտրում: Չէ որ այն, ինչ փնտրում ենք, շատ մոտ է, այն մեր մեջ է... մեր խիղճը: Այն մեզ երբեմն արթնացնում է, զգաստացնում, հյուսում մեր ճանապարհը դեպի Աստված: 
Աստված փչել է մեր մեջ այս զգացողությունը, որպեսզի մեզ հիշեցնի, որ մենք Աստծու մասնիկն ենք, Նրա լույսի մի ճառագայթը: Սակայն երբեմն եւ հաճախ այդ ճառագայթը չի հասնում նպատակին: Խիղճը մեկուսացել է, նա քուն է մտել: Անհետացել է մութ ու ամայի մի տարածքում ու փակել անաջները Տիրոջ ձայնի առաջ: Մեր հոգին, կանթեղը ձեռքին, փնտրում է նրան մեր մեջ: Փորձրում է գտնել, թե որտեղ է քուն մտել...Հոգին ձայն է տալիս նրան, որպեսզի արթնանա և լուսավորի մարմինը, քանզի ժամանակը շատ սուղ է, Տիրոջ արքայությունը` մոտ:

Սիրով եւ աղոթքով՝ Տ.Հեթում քահանա Թարվերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել