Հարց` 

Կնոջս՝ Աննայի հետ արդեն 2 ամիս է ինչ ամուսնացած ենք: Երեխա ունենալ չենք շտապում, որովհետև երկուսս էլ ակտիվ զբաղված ենք մեր կարիերայով և ամեն ինչ անում ենք մեր ապագա երեխայի կյանքը բարեկեցիկ դարձնելու համար: Այնուամենայնիվ երկուսս էլ վախենում ենք, որ չպլանավորված հղիություն կարող է լինել և այդ պատճառով սեքսով ուշ-ուշ ենք զբաղվում: Կինս մինչև սեռական ակտը բեղմնավորումը կանխարգելող դեղեր հարաժարվում է խմել. ինչ-որ տեղ կարդացել, որ դրանք կարող են վատ ազդել հետագա հղիությունների վրա: Ինձ մոտ էլ պահպանակով սեքսը չի ստացվում: Ի՞նչ անենք:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Պետք է ասել, որ բեղմնականխման մեթոդ, որը կապահովի 100% արդյունավետություն, գոյություն չունի: Իհարկե որոշակի զգուշավորություն է պահանջում հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղահաբերի օգտագործումը, հատկապես դեռևս չհղիացած կնոջ պարագայում.  Չի բացառվում , որ դրանք լինելով հիմնականում հորմոնալ պատրաստուկներ, երբեմն կարող են խախտել կնոջ վերարտադրողական համակարգի բնականոն կարգավորումը (այդ իսկ պատճառով դրանց կիրառումը պետք է համաձայնեցվի գինեկոլոգի հետ և ճիշտ պրեպարատի ընտրութունը կարող է համեմատաբար անվնաս լինել): Օրացույցային մեթոդը (ձվազատման հավանական օրերին խուսափում են սեռական հարաբերություններից) թեև անվտանգ է , սակայն քիչ արդյունավետ է համարվում: Ընդհատված սեռական ակտի մեթոդը չի խրախուսվում՝  հետագայում որոշակի սեռական խնդիրների առաջացման առումով: Պահպանակի կիրառումը համարվում է բացարձակ անվտանգ, ունի բարձր արդյունավետություն: Ներկայումս առկա գերբարակ պահպանակները ամենևին չեն թուլացնում զգացողությունները , ինչը պատճառ է հանդիսացել դրանից հրաժարվելու բարդույթի ձևավորմանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել