Ճիշտ են ասում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում, էլի: Նոր կարդացի, որ ոստիկանություն են դիմել միանգամից երկու մարդ՝ նույն գործի առնչությամբ: Սկզբում ոստիկանության է դիմել Շահեն Հարությունյանի դպրոցի զինղեկը՝ բողոքելով, որ Շահեն Հարությունյանը աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին (զինղեկը 57 տարեկան է ,ի դեպ), իսկ մի քանի ժամ հետո Շահեն Հարությունյանն է դիմել ոստիկանություն՝ բողոքելով, որ զինղեկը երկու անգամ հարվածել է իր կրծքին:
Այնպես չէ, որ լրիվ անհավատալի բան է ասում ա Շանթի որդին, բայց ամեն դեպքում, ես անթույլատրելի եմ համարում աշակերտի նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելը, իսկ ուսուցչի նկատմամբ՝ առավել ևս: Ասեմ ավելին, ուսումնասիրելով էդ լակոտի պահվածքը, կարող եմ ասել, որ զինղեկին նա ուղղակի հասցրել է դրան, որովհետև մի անգամ չէ, որ տեսել եմ, թե ինչպես է Շահենը համացանցում ամենավերջին հայհոյանքները գրում իրենից տարիներով մեծ մարդկանց ու չեմ զարմանա, որ դպրոցում էլ մի այդպիսի միջադեպ է եղել:
Ավելացնելու բան չունեմ, ուղղակի էդ լակոտի սանձերը քաշել ա պետք, թե չէ հորից բեթար բեսպրեդելշիկ կդառան, եթե դեռահասության տարիքում խստիվ չկասեցվի նրա ագրեսսիան: Էսօր դասատուի գլխին ա աթոռով խփում, վաղը ընդդիմախոսին կամ ոստիկանին դանակով կխփի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել