Tert.am-ը գրում է.
Երգչուհի Ալլա Լևոնյանը թեև այս պահին ևս դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, սակայն չի միանում «Դ!եմ եմ» նախաձեռնությանը, քանի որ, իր իսկ խոսքով, իրեն զերծ է պահում ավելորդ ծայրահեղ քայլերից:
«Ես ինքս պայքարող տեսակ եմ, այնպես չէ, որ լուռ եմ: Այս դեպքում ոչ թե վախենում եմ կամ ամաչում, ոչ, ես իմ կարծիքը միշտ ասում եմ, բայց ես դրա համար չեմ պայքարի, որովհետև ինձ համար ավելի լուրջ, կարևոր բաներ կան՝ բանակը, եկեղեցին ու լեզուն: Այսպիսի բաների ժամանակ ես կլինեմ իրենց կողքին: Բայց ես էլ եմ դեմ, ու եթե ժողովուրդը այս պահին դեմ է այդ համակարգին, ուրեմն իշխանությունը պետք է հետաձգի: Մարդիկ այս պահին պատրաստ չեն այդ փոփոխությանը, պետք է հասցնել, կամաց-կամաց բերել նրան, որ մարդիկ հասկանան դրա օգուտը»,-ասաց Ալլա Լևոնյանը:
Ի պատասխան դիտարկմանը, թե հայտնի անձանց մասնակցությունը նպաստում է պայքարի արդյունավետությանը, նա ասաց. «Իհարկե, երբ որ հասարակությանը միանում են հայտնի դեմքեր, պայքարին օգնում են, բայց հետո էլ քննադատում են և ասում, թե երգիչը ինչո՞ւ պետք է քաղաքականությամբ զբաղվի՝ մոռանալով, որ այդ երգիչը նաև այս երկրի քաղաքացին է: Եթե մենք ընտրական համերգներին գնում ենք, ասում են՝ ինչի եք գնում: Եղան երգիչներ, որոնց մասին շատ վատ բաներ գրեցին, թեև պետք է նշեմ, որ հաճախ այդ նույն երգիչները ճիշտ չեն դրսևորում իրենց, խոսքի մեջ կոռեկտ չեն: Կարելի է կարծիք հայտնել, բայց չի կարելի չափը անցնել ու մարդկանց վատ տրամադրել»,-ասաց նա:
Երգչուհին հիշեցրեց, որ ինքն էլ է պարբերաբար մասնակցում նախընտրական քարոզարշավների շրջանակում անցկացվող համերգներին, բայց ընդգծեց, որ դա միջոց է հեռավոր մարզերի բնակիչներին հանդիպելու ու նրանց համար երգելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



