Ժամանակակից նկարիչների շարքից բազմիցս անդրադարձել ենք հիպերռեալիստական ոճի գեղանկարիչներին: Սակայն պետք է նշել, որ նույնիսկ այս ոճում ստեղծագործող նկարիչների ձեռագրերը տարբերվում են մեկը մյուսից: Այսօր կանդրադառնանք երիտասարդ տաղանդավոր գեղանկարչուհի Ալիսա Մոնքսին: Մոնքսը ծնվել է Նյու-Ջերսիում: 1999թ.-ին ավարտել է Բոստոնի արվեստի քոլեջը, այնուհետև սովորել Նյու-Յորքի արվեստի ակադեմիայի ֆիգուրատիվ արվեստի դպրոցում, որտեղ այժմ գեղանկարչություն է դասավանդում: Մոնքսը դասավանդում է նաև Մոնտքլերի պետական համալսարանում:

Մոնքսի արվեստը բարձր է գնահատվում: Նա հասցրել է աշխարհի տարբեր պատկերասրահներում ունենալ բազմաթիվ ցուցահանդեսներ, ինչպես նաև արժանացել է բազմաթիվ մրցանակաների:

Նկարչուհին նշել է, որ հիմնականում արտանկարներ է անում, սակայն երբեք չի փորձում ճշգրիտ պատկերները ստանալ, այլ ուղղակի դրանք օգտագործելով, որոշ բաներ ավելացնելով կամ պակասեցնելով, ստանում այն, ինչ զգում է: Նկարչուհու շատ աշխատանքներում կարելի տեսնել ջուրը, որից ինքը` Մոնքսը, խոստովանում է, որ երբեք չի ձանձրանում ու մեծապես ոգեշնչվում է` ավելացնելով, թե չոր մարդուն նկարելն իսկապես ձանձրալի է:
Մոնքսը ասում է, որ իր արվեստով փորձում է ուսումնասիրել այն կետը, որտեղ հատվում են հիպերռեալիզմն ու աբստրակտ արվեստը, որոնք իրականում միաժամանակ գոյություն ունեն հենց նույն ժամանակահատվածում:

© Alyssa Monks 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Fish
Fixation

Look Alyssa Monks

Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք ռուսական ժամանակակից սյուրռեալիզմի ամենավառ կերպարներից մեկին Վլադիմիր Կուշին ում աշխատանքները դիտողներին տեղափոխում է խորհրդավր կոնցեպտուալ աշխարհենր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել