Իմ աշխարհը եկավ բարևելու քո աշխարհին ու խնդրելու, որ ներս թողնես ու ընդունես: Իմ աշխարհում արևն է պակասում:-Բարև:
Այնտեղ, որտեղ տարբեր երկինքներ հանդիպում են` գիտակցելու, թե որքան շատ են անձրևել, արևն է զարթնում` ցույց տալու, թե որքան շատ էր նա սպասում այդ հանդիպմանը:
-Մենք կրկին հանդիպեցինք:
Երբ խավարը պատում է լույս տենչացող մաքրությանը, գիշերը գալիս է` ցույց տալու մթության գեղեցկությունը: Ամեն մութ չէ, որ խավար է: Ամեն խավար է, որ լուսանում է:
-Սա ճակատագի՞ր էր, թե՞ նախախնամություն:
Բացիր հոգուդ գաղտնիքները, ազատություն տուր դրանց. գաղտնիքները մահանալու համար են ծնվում: Պատմիր ինձ քո առավոտների ու կեսօրների մասին. ես ուզում եմ դառնալ քո գիշերները:
-Գիտե՞ս` ես երևի ցանկանում էի քեզ կրկին տեսնել:
M.L.
Ժամանակի` ներել չիմացող անիվի թողած հետքերում դժվարությամբ նշմարվող կիսաթաղված հույսերի
բախումից ծնվեցայդ բարևը:
-Բարև...
Այդքան բարի բառի մեջ այդքան թրթիռ ու հարցական պատահում է այն պարագայում, երբ հույսերդ ու
սպասելիքներդմայրամուտ են ապրում, բայց սրտի խորքում դեռ արշալույսներ ես ցանկանում դիմավորել:
Սակայն պատահեց, որ արևածագը հենց գիշերով զարթնեց...
Երբ խավար սրտերի` հուսահատությունից ուժասպառ և ցանկությունից դատարկ ուրվականների
թափառումըկիսադատարկ փողոցներում նորից և անակնկալ ավարտվեց առերեսմամբ, բարևը հնչեց
կարծես թե մի որոտ մռայլ երկնքիխավար վարագույրից դուրս:
-Գիտե՞ս` իսկ ես փնտրում էի քեզ...
D.S.
Երազանքները ծնվում են իրականանալու, իսկ մարդիկ` դրանք գրկելու և ամուր պահելու: Ես քեզ եմ տալիս իմ երազանքները:
Հույսերը ծնվում են` նպատակ դառնալու համար, երբ գտնվում է այն մեկը, ում ցանկանում ես վստահել: Մարդիկ միշտ չէ, որ կարող են ուժեղ լինել. ամեն ուժ իր թուլության ժամին է սպասում: Ես քեզ եմ նվիրում իմ հույսերը:
Զգացմունքները ծնվում են` կյանք տալու համար: Ակնթարթն ակնթարթի վրա կերտվում է զգացմունքալի մի ուղի, որ տանում է դեպի երազանքների ու հույսերի հորիզոններ` ծովերի պես հեռավոր ու անհատակ:
-Ես սովորել եմ կարոտել քեզ…
M.L.
Երբ ջախջախված հույսերդ ու երազանքներիդ փշրանքները ձեռքումդ ամուր պարուրած մոտեցար
հայացքիս, թախծոտհայացքիդ խորության մեջ դեռ չէին մարել երջանիկ լինելու ցանկությունն ու հրաշքի
սպասումը:
Դու միշտ երազում էիր, դու միշտ այդ երազդ ցանկանում էիր տեսնել արթմնի...
Անհատակ աչքերդ ինձ մի ակնթարթ հիշեցրեցին ծանոթ մի պատկեր` այնքան հարազատ, այնքան
հանդիպած, բայց միշտհեռավոր...
Ես տեսա այն հորիզոնը, որտեղ միշտ ճանապարհել եմ արևս... սակայն անվերադարձ...
Այս անգամ ես գտա նրան և առանց վայրկյան իսկ տատանվելու գրկեցի, քանզի այլևս պատրաստ չեմ
նրանճանապարհելու դեպի անհայտություն:
-Կարոտել էի արևիս....
D.S.
Նյութի աղբյուր՝ http://mariloveblog.blogspot.com/2012/06/blog-post_26.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



