Ողջույն հարգելի ընթերցող: Ներողություն եմ խնդրում ինձ համար երկարատև թվացող լռության համար: Նախընտրում եմ լռել, քան անիմաստ բաներ գրել այն էլ այսքան զբաղված ժամանակ, երբ ինչպես ասում են, քիթ սրբելու ժամանակ չունեմ: Այսօր չէի էլ ցանկանում որևէ բան գրել և հանգստանալու ընթացքում վայելում էի այս չքնաղ երգը, երբ հանկարծ չգիտես որտեղից աչքս ընկավ ԱՅ ՍԱ: Ու բոլոր խաղաղ, հանգիստ էմոցիաներս երգին անհամապատասխան դարձան, քանի որ ես ահավոր ջղայնանում եմ, երբ սերիալների մեծարման կամ նմանատիպ փորձի եմ հանդիպում:
Մի անգամ Արմայելը մի մեկնաբանության մեջ գրել էր, որ երբ մարդ անգամ աննպատակ ասում է ես ինքնասպան կլինեմ, ամեն դեպքում չի կարելի: Սա արդեն այն դեպքն է երբ ուզում ես կա’մ ինքդ գնաս կամուրջից քցվես, որ հետո չդատեն ուրիշին ինքնասպանության դրդելու համար: Էտ արհավիրքը քիչ էր, հիմա էլ նման ՉՔՆԱՂԱԳՈՒՅՆ բլոգ??? Ես անգամ չգիտեմ ով է բոլգի հեղինակը և այլն, բայց մի բան հաստատ է. խելացի մարդը նման բան չէր անի: ԱՎԵԼԻՆ. խնդրում եմ ուշադրություն դարձնել լատինատառ վերնագրերին.<< Banastexcutyunner ev Akrostikosner>>:
Հերիք չի սրանց` տխրությունից փառակալած երեսը տեսնենք, հերիք չի դրանց գովաբանեք? Ուղղակի լացս գալիս է… չէ դուք միհատ այս մեկնաբանությունը կարդացեք
sirumem cez im angin gdalov tam cer gangin
cer siro hamar enqanem lacel
hndik derasan jimin em darcel
duq im kyanqi karkandakner sirumem cez aylandakner
nvirumem
GORIN U ELENIN
MERIIN U GORIN
STYOPIN U SYUZKAIN
MARICAIN U SEVOIN
LYUDOIN U CHAXOIN
EVAIN U FELOIN
MERIN U KAMOIN
ELENIN U NOYIN
Հաստատ այս դաժան ու դժնդակ կյանքից հոգնած աղջիկ ա հեղինակը: Նրա նման անհույս սիրահարվածներին խորհուրդ եմ տալիս այդ ապուշությունը դիտելու ու սերիալային կերպարներին սիրահարվելու փոխարեն դուրս եկեք փողոց, միգուցե բախտ ունենաք տունը չմնաք, որ ձեր դարդերն ունենաք, ուրիշներինը ձեր ուսերին չվերցնեք:
Ուզում եմ կրկնել Վանանդ Գասպարյանի մեկնաբանությունից մի նախադասություն. Ամաչում եմ, որ մեր ազգը էդքան ցածր մակարդակ ունի:
Հ.Գ ներողություն եմ խնդրում բոլոր հնարավոր տառասխալների ու շարայուսական սխալների համար. երբ ջղայնանում եմ մտքիս եկածը նույն պահին գրում եմ:
Ինչքան փորձում եմ նման թեմաներից խուսափել, էլի չի ստացվում -.-