Ես չեմ հասկանում, էս մեր հղփացած նախարարները իրենց ամենազո՞ր են համարում ու օրենքից վե՞ր: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն ա մոտս ստեղծվում, երբ կարդում եմ, որ Ֆիննախը հրահանգել ա բոլոր պետծառայողներից գանձել պարտադիր կուտակայինի 5%-ը՝ արհամարհելով ՍԴ համապատասխան որոշումը, որով օրենքի առանձին հոդվածներ կասեցվում էին: Հասկանում եմ, որ ֆինանսների նախարարը ամպոտ ոտքերով ա էն օրվանից, ինչ մեր բեմուրազ վարչապետի սանիկն ա դառել, բայց էդ չախկալ երիտասարդին պետք ա մի ձև հասկացնել, որ չի կարելի տենց բաներ անել, կարող ա ճախավանդակների հետևում հայտնվես մի օր:
Կամ էլ թե չէ, էն մյուս անմեղսունակը՝ աշխատանքի ու սոցիալական հարցերի՝ սոցիալական անապահովություն գուժող դեմքով նախարար Արտեմ Ասատրյանը, ով ջանք ու եռանդ չի խնայել՝ գովելով այն գործատուներին, ովքեր, այնուամենայնիվ, գանձել են այդ 5 տոկոսները: Ասա, այ տղա, վախդ լրի՞վ ես կորցրել, թե մոռացել ես, թե որտեղ է գտնվում նախկին սոցապ նախարարը: Էն Խաչիկյանը գոնե մենակ սուսուփուս թալանում էր ու քիչ էր դոդ-դոդ խոսում, էն էլ էս թազեն լրիվ ա իրան տվել անցել:
Ես գիտեմ, մի օր սրանց սաղին քոթակելով Երևանի կենտրոնով վազացնելու են, արդեն համբերություն չի մնացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել