Անկեղծ հոգնել եմ կարոտելուց, իսկ եթե առավել անկեղծ` հավատա հոգնել եմ քեզ սիրելուց, քեզ իմ ներսում պահելուց, քեզ կողքիս չզգալուց, ու հավատա՝ անկեղծ հոգնել եմ, իրոք հոգնել եմ քեզ սիրելուց.......
Հոգնել եմ հոգնելուց, անկեղծ հոգնել եմ անգամ ինքս ինձանից, չկամ հավատա՛, կա լոկ մարմին, շնչող էակ, իսկ գուցե՞ չշնչող. կա մի գլուխ ու ոտքեր, չկա հոգի, ախ, չէ, չկամ սերս, անկեղծ եմ ասում, հոգնել եմ ինձ որոնելուց, հոգնել եմ իրոք ինձ չգտնելուց....տարել ես ինձ, տարել, ինքս էլ արդեն չգիտեմ, թե ուր, տարել ես, տրվել եմ քեզնով, իսկ դու, լոկ դու, լոկ տրորում ես դու, տրորել ես, հավատա ...........
Հոգնել եմ քեզ իմ մեջ կրելուց, հասկանո՞ւմ ես, կարոտում եմ, հասկանո՞ւմ ես. մի՞թե, թե չէ, չէ, անկեղծ երևի չես էլ հասկանում, անգամ չես ուզում լսել, անգամ չես ուզում զգալ, անգամ չես ուզում էդ հայացքդ մի պահ թեքել ու նկատել ինձ, չշնչող էակիս, չես ուզում, իրոք չես ուզում անգամ մի պահ աչքերդ հառնել ինձ վրա, տրորում ես, տրորում........ՍԵՐՍ..
Հավատա, ուզում եմ ընկնել ջարդվել, ինչպես արևից ու անձրևից հոգնած ապակին, հավատա ուզում եմ վերջանալ, ինչպես անձրևի կաթիլը տխուր, հավատա, միայն դու հավատա, ուզում եմ փլուզվել, այլևս չլինել, չզգալ, հոգնել եմ ԶԳԱԼՈՒՑ, իսկ եթե անկեղծ` հոգնել եմ նաև չզգալուց, դու խլեցիր զգայարաններս բոլոր, խլեցիր լսողությունս, տեսողությունս, հավատում ես, չէ՞, բացի քեզանից ոչինչ չեմ տեսնում, բացի քո ձայնից ոչինչ չեմ լսում, խլանում եմ, խլանում է կյանքս, հավատա ԱՐԵՎՍ, հույսսս մեռել է, դա էլ ես խլել.
կհարցնես`ինչպե՞ս, ես լուռ կպատասխանեմ քեզ`քեզ սիրելով կորցրեցի ամեն ինչ, ամեն բան, ինչ կարող էի ունենալ ու ունեի, կորցրեցի, չէ՛, չկորցրեցի, նրանք մեռան, մի՞թե մեռան, ախր ինչպե՞ս, սիրուց ոչինչ չի մեռնում, չէ՞, ասա հա, խաբիր նորից, նորից ստիր ստորաբար, հավատա, միևնույն է հավատում եմ քեզ, ինձ հավատացրու, որ ոչինչ չի կորել, որ ամեն ինչ կա, միայն դու չկաս, իսկ այդ քո չկան, սպանում է ամեն ինչս.
Անկեղծ հոգնել եմ, քեզ տեսնելուց ու չգրկելուց, քեզ կողքիս տեսնելուց ու քեզ չհպվելուց, շուրթերդ տեսնելուց ու չհամբուրելուց, հոգնել եմ անվերջ, ինչպես հոգնում է փողոցը անձրևից, ինչպես հոգնում է մարդը սպասելուց, հա ես սպասում եմ, ու գիտե՞ս, գիտեմ հոգիս, որ դու չես գալու, բայց սպասում եմ, ինչպես չորացած փողոցը, որը սպասում է անձրևին ...........իսկ ո՞ւր է մեր անձրևւ, գալու է, չէ՞, ստի՛ր, ասա որ գալու է, միևնույն է, կհավատամ քեզ, միևնույն է կհավատամ ամբողջ հոգով, մարմնիս ամբողջ բջիջով...............Կհավատամ հոգիս.
Լռում ես, երևի դու էլ ես հոգնել, ասենք ինձանից, ասենք իմ հոգնած բառերից, լռում ես, ինչո՞ւ, ասենք չես կարող մի պահ չլռել ու ասել, ես կամ, տես շնչում եմ, տես կամ, տես գոյություն ունեմ, բայց լռում ես, լոկ լռում ես, ու ոչ մի ձայն, իսկ ես հենված քո անզգա մարմնին, անվերջ սիրահարվում է քո լռությամբ, անվերջ սիրահարվում է, գժվում, գժվում օդից, որի մեջ խառնվել է կարոտս, սերս, ու ինձ գրկել է, ցավ պատճառելով գրկել է ինձ, լռում ես, ու լոկ լռում, ինչպես քարը, քո.....իսկ ես հոգնել եմ, հոգնել եմ քեզ այդպես նայելով, ու չեմ կասկածում անգամ, որ սիրտդ էլ է քար, քարե սիրտ ունես, հա ՍԻՐՈՒՆՍ, քար ունես սրտիդ փոխարեն, քար ունես ...........ՔԱՐ .........
Ուզում եմ լուռ հանգչել, մոմի նման, մի քանի րոպե լույս տամ ու հանգչեմ, ուզում եմ, որ մթության մեջ հանգչեմ, ուզում եմ քամու հետ հանգչեմ, ուզում անպայման անձրևի, ուզում եմ գոնե վերջին անգամ գոնե արտասվել անձրևի հետ, չեմ ուզում մենակ արտասվել, հոգնել եմ նաև մենակ արտասվելուց, և եթե անկեղծ հոգնել եմ առհասարակ արտասվելուց, աչքերս ցավում են, ցավում ինչպես մարմնի մեջ խոցված գնդակը, ինչպես ուղեղի մեջ խոցված գլխացավը, ցավում են, աչքերս ու ԵՍ, ցավում ենք, ու հոգնել ենք արտասվելուց, հոգնել ենք մենակ արտասվելուց, մեն- մենակ լացելուց...............
Չէ, լռի՛ր, լռի՛ր, անիծված ձայնդ պաշտում եմ, ու եթե չդադարես լռել, ես կխելագարվեմ, ու ինձ կփակեն մութ սենյակում, կկողպեն ձեռքերս, ոտքերս, չէ՛, լռի՛ր, ես չեմ ուզում գժվել, ինձ կտանեն, ինձ կփակեն ու կտանջեն, չէ՛, լռի՛ր, խնդրում եմ, լռի՛ր, ԱՆԱՆՈՒՆ:
Չէ, լռես-չլռես, ես խելագարվում եմ, ես լոկ խելագարեմ, քայլող խելագար, իմ ու գժերի տարբերությունը միայն այն է, որ նրանք պարել գիտեն, իսկ ես չգիտեմ, իսկ ես չգիտեմ պարել ու թռվռալ, իմ տեսակ գիժը գիտի միայն լուռ արտասվել:
Ախ, հավատա՛ հոգիս, հոգնել եմ գժվելուց, հոգնել եմ գժվելուց ու խելագարվելուց. քո չներկայությունից հոգնել եմ, ԳԻԺՍ, հոգնել եմ, ինչպես գիժը իր դեղերից, դեղերից, որոնք ոչինչ չեն փոխում, հոգնել եմ, ասենք, երազի նման, որն անվերջ երազ է մնում, հոգնել եմ, իրոք հոգնել եմ, ԳԻՏԵ՞Ս...............
Եվ լոկ մի բանեմ ուզում ասել քեզ, լոկ մի բան, ուզում եմ շուրթերդ ասել համբյուր բառը, լոկ այդ մռմռացող կարոտս ուզում եմ թաղել քո շուրթերին, մի՞գուցե շուրթերդ դեմ տայիր մի պահ, հավատա դրանք համով են, անգամ մեռած ժամանակ, համով են ՀԱՄՈՎՍ, շուրթերդ համով են ՍԻՐՏՍ, դեմ տուր ուզում եմ կարոտս թաղել........
_____________________________________________________
Թռչվել եմ ուզում, անձրևային լացով թռչվել եմ ուզում, ուզում եմ անձրևը ինձ ընկերակցի, ուզում եմ անձրևը ինձ հետ մի պահ արտասվի, մենակ եմ, ՄԵՂՔ ԵՄ, ուզում եմ անձրևը ինձ գրկի..............
______________________________________________________
Վերջ, հոգնել եմ խոսելուց, ուզում լռել, լռել ու լռության հետ սոսնձվել, քարանալ, ինչպես քո քար սիրտը, ուզում եմ լռել՝ ինչպես գիշերային մայթերը, դատարկ մայթերը, ուզում եմ լռությունս շոշափել, գրկել նրան, ու մի պահ ձևանալ մի գիժ, ու սկսել պարել, ցավից պարել, բայց առանց երաժշտության, առանց որևէ մեղեդու ուզում եմ պարել, լռության հետ պարել դատարկ մայթերին, հոգնել եմ խոսելուց, իսկ եթե, անկեղծ, իրոք հոգնել եմ խոսելուց, ու քո խուլ ականջներից եմ հոգնել շատ, որոնք լսում են, բայց չեն ԼՍՈՒՄ ոչինչ.............
ՎԵՐՋ, մենակ եմ ուզում մնալ, ինձ տուր ծխախոտ ու մի շիշ խմիչք, ուզում եմ խմել, թմրել, ուզում եմ հարբել անվերջ, հարբեցողի նման, ու ինքս ինձ տալ բախտի քմահաճույքին, թե ինչ կլինի, թող որ լինի, միայն թե այլևս չզգամ ինձ ինձանից, դուրս, այլևս չզգամ քեզ իմ ներսում, բայց ինձանից հեռու ............
Նյութի աղբյուր՝ http://rockvan.blogspot.com/2014/02/blog-post.html#.Uu98rfmSyn8
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել