1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն դժգոհել է Իսպանիայի Լա Լիգայի 22-րդ տուրում կայացած «Ատլետիկ»-ի դեմ հանդիպման գլխավոր մրցավար Աիսա Գամեսի կայացրած որոշումից:

Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ մրցավարը 75-րդ րոպեին կարմիր քարտ ցույց տվեց «Արքայական ակումբ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին:

«Մրցավարն անարդարացիորեն կարմիր քարտ ցույց տվեց Ռոնալդուին: «Ատլետիկ»-ի հարկի տակ հաղթելը հեշտ չէ, բայց «Ռեալ»-ը պետք է հաղթի բոլոր խաղերում: Մենք այլևս չենք կարող միավորներ կորցնել»,- հայտարարել է բրազիլացի պաշտպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել