Հենրիկ Նավասարդյանի վերջին հարցազրույցը կարդացի, որտեղից մի բան հասկացա՝ վարորդները չեն աշխատում, որովհետև գումարը քիչ է: Հիմա էլ տրանսպորտի թանկացման մեղքը ցանկանում են վարորդների անվան տակ անցկացնել: Հարգելի պրն. Նավասարդյան , երբ տրանսպորտը դարձել էր 150 դրամ, գծատերերը ժամանակ չէին կորցրել 5000 դրամով գծի գինը բարձրացնելու համար: Վարորդները այդ ավել 50 դրամից ոչ մի շահույթ չեն ունենում, թանկացումը, եթե լինի վարորդի օրվա գումարը չի ավելանալու, որովհետև այդ գումարները ամենաուղիղ ձևով հանգրվանելու են գծատիրոջ գրպանում: Կխնդրեմ վարորդների անունը չշահարկել ու նրանց անվան տակ ոչինչ չփնտրել: Այս տարբերակն էլ չանցավ պարոնայք, փնտրեք այլ ուղի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/480686952036658?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



