Այս նյութը վաղուց էր շրջանառվում համացանցում, ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալիս, սակայն օրերս համացանցում պատահաբար հանդիպեցի մի «պատմական» նկարի, որն էլ գալիս է հաստատելու հոդվածում տեղ գտած փաստերը:

 
 
Գորշ Գայլերի առաջարկությունների փաթեթը( Լեվոնը համաձայնվեց, Էլչիբեյը` հրաժարվեց)Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ արևելագիտության Ինստիտուտի ավագ գիտաշխատող Հակոբ Չակրյանի հետ վարած հարցազրույցը, մի փոքր լույս է սփռում` Լեվոն և Թելման Տեր-Պետրոսյանների, «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության («Ազգայնական շարժում» կուսակցություն) և Թուրքիայում սիոնիզմի ներկայացուցիչների միջև եղած կապի վրա:_ Ինչպես հայտնի է, Լեվոն-Տեր Պետրոսյանը բացասական է վերաբերվում միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Ձեր կարծիքով, ինչի՞ հետ է դա կապված:_ Իմ խորին համոզմամբ, ի սկզբանե Տեր-Պետրոսյանի խնդիրն է եղել ոչ միայն գոհացնել Թուրքիային, այլ նաև ապահովել Հոլոքոստի բացառիկությունը: Ինչպես գիտեք, ավելի քան 20 երկիր ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:Եվ ինչքան շատ է ընդլայնվում Հայոց Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, այդքան առավել դժվարանում է ապացուցել, թե Հոլոքոստը ներկայանում է մի բացառիկ երևույթ: ԼՏՊ-ն, հակադրվելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, փաստորեն սատարում է Հոլոքոստի բացառիկության կարգավիճակի պահպանմանը:Իմ կարծիքով երկրորդ գործոնն ավելիէական է այս հարցում: Հակառակ դեպքում Երևանի Թատերական հրապարակում չէր ծածանվի Իսրայելի դրոշը և նա չէր պարի ջհուդական «Հավա Նագիլա» (եկեք ուրախանանք) պարն այդ ժամանակ: Այս ամենն անկասկած հասցեագրված էր միջազգային ծածուկ ուժերին, ինչպես նաև Իսրայելին:_ Ի՞նչ է հայտնի, վերապահումով ասած, այս կամ այն արտաքին ուժերի հետ ունեցած ԼՏՊ-ի կասկածելի կապերի մասին` նախագահ եղած ժամանակաշրջանում:_ Այս կապակցությամբ շատ մանրամասնությունների տեղյակ չեմ, սակայն արդեն հայտնի է, որ 1993թ-ի մարտի 13-ին փարիզյան «Քրիլիոն» (Crillon) հյուրանոցում Տեր-Պետրոսյանը հանդիպել է «Գորշ գայլեր» կազմակերպության առաջնորդ Ալպարսլան Թյուրքեշի հետ: Վերջինիս հետ էր նաև իր որդին` Տուղրուլ Թյուրքեշը: Նրանք երկուսն էլ հայտնի են իսրայելական «Մոսսադ» հատուկ գործակալության հետ սերտ համագործակցությամբ: Ինչպես նաև թուրքական առաջադեմ շրջանակներում Ալպարսլան Թյուրքեշն ուներ թուրքական ֆյուրերի համարում: Առավելապես շատ տարօրինակ էր նաև այն փաստը, որ չլինելով խորհրդարանական որևէ կուսակցության առաջնորդ, Թյուրքեշը բազմիցս ներգրավվել Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի դելեգացիայի կազմում: Հատկանշական մի դրվագ էլ, որ Ալպարսլան Թյուրքեշին, բացառությամբ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Աբուլֆազ Էլչիբեյից, չէին ընդունում և ոչ մի թուրքալեզու պետության ղեկավար(Ուզբեկստան,Թուրքմենիա, Ղրղզստան,Ղազախստան): Մինչ այդ Հայաստանի նախագահը հատուկ այցելում է Փարիզ, հանդիպելու ոչ միայն խորհրդարանական կուսակցություն չներկայացող, այլև թունդ ծայրահեղական` ինչպիսին «Գորշ գայլերն» են, կազմավորման առաջնորդի հետ:- Ի՞նչ կարող էր այս ամենը նշանակաել:_ Ամենայն հավանականությամբ, Տեր-Պետրոսյանը պետք է որ հայտնի լիներ (կամ նրան հուշել էին), որ Թյուրքեշն ու նրե ղեկավարած «գորշ գայլերը» սերտորեն համագործակցում են «Մոսսադի» հետ: Ավելին, ԼՏՊ-ի մեծ եղբայր Թելմանը որոշ մութ գործարքներ էր իրականացրել Ալպարսլանի որդու Տուղրուլ Թյուրքեշի հետ, ու մելիոններ աշխատել: Համագործակցությունն իր հերթին հնարավորություն էր ընձեռնում ԼՏՊ-ին, մոտ հարաբերություններ հաստատել Ջեֆի Կամխի հետ, որը Թուրքիայում սիոնիզմի ներկայացուցիչ Ժակ Կամխի որդին էր:Եվ այդ մտերմությունը հաստատվեց, չնայած այն բանին որ վերջիններս առաջնորդվում էին Ադրբեջանում Իսրայելի առավել ընդարձակ ներկայություն ապահովելու, ինչպես նաև մեր հայատյաց հարևանին ավելի եռանդուն կերպով զինելու անհրաժեշտությամբ:-Որտեղի՞ց այս տեղեկությունները:_ Ասածիս մասին ուշագրավ տեղեկություններ պարունակում են թուրքակամ իսլամիստներ էլեկրոնային, մասամբ էլ տպագիր լրատվականներում: Թյուրքեշների ու Տեր-Պետրոսյանների, ինչպես նաև Ջեֆի Կամխի մեջև կապերի ու գործարքների մասին տեղեկություններ կարող եք գտնել, 2005թ մարտի 24-28-ին թուրքական կենտրոնական թերթերից մեկում` «Միլլիեթ»-ում(տպաքանակը 800 000 օրինակ, տպագրվում է նաև ԵվրոՄիության երկրներում, ԱՄՆ-ում ու Կանադայում) տպագրված հոդվածներում:Ալպարսլան Թյուրքեշի ու ԼՏՊ-ի գաղտնի հանդիպումից 15 տարի հետո տպագրված, հայտնի հեղինակ Ջան Դյունդարայի հոդվածներում, հաղորդվումէր նաև, որ հայ և թուրք գործարարների ընդլայնվող համագործակցույան մեջ առաջնորդի դեր էին տանում Տուղրուլ Թյուրքեշն ու Ջեֆի Կամխին: Վերջինս հանդիսանում էր նաև հայ-թուրքական մերձեցման գործընթացի վչռական դեմքերից մեկը:- Այլ ի՞նչ է հայտնի Ժակ ու Ջեֆի Կամխիների մասին:_ Ակնառու է, որ նրանք լինելով սիոնիզմի ներկայացուցիչներ, իրականացնում էին անմիջական կապեր ԱՄՆ-ի եբրայական(հրեական) շրջանների ու Թուրքիայի միջև: Անհերքելի է նաև, պաշոնական Վաշինգտոնի`հատկապես այս տարածաշրջանում վարած քաղաքականության վրա հրեից կառույցների ունեցած ազդեցությունը: Առավել ևս այն, որ Թուրքիայի քաղաքացի լինելով հանդերձ, Ժակ Կամխիի անձնական անվտանգությունն ապահովում էին «Մոսսադի» աշխատակիցները:- Հայտնիէ արդյոք, թե ի՞նչ հարցեր են քննարկելԱլպարսլան Թյուրքեշն ու ԼՏՊ-ն վերոհիշյալ հանդիպման ժամանակ:_ այն ժամանակ ադ մասին ոչինչ հայտնի չէր: Թուրքիայում հրապարակվել էին լոկ կցկտուր տեղեկություններ: Սակայն Դյունդարի 2008-ին հրապարակված հոդվածներից պարզ դարձավ, որ Թյուրքեշը ԼՏՊ-ին առաջակությունների փաթեթե է ներկայացրել: Դրանց համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը անմիջապես հրադադար էին հաստատում, հայկական զորքերը դուրս էին բերվում ադրբեջանական տարածքներից(իհարկե, «ադրբեջանական տարածք» ասելով նկատի էր առնվում նաև Լեռնային Ղարաբաղը), երկու կողմն էլ ճանաչում են մեկմեկու անկախությունը գոյություն ունեցող սահմաններով(ԼՂՀ-ն մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ), պարտավորվում են չխառնվել մեկ մեկու ներքին գործերին և չներկայացնել տարածքային պահանջներ, գործուն են պահում Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը, սակայն միջազգային դիտորդ առաքելության հսկողության տակ, որից հետո ղարաբաղյան խնդրի կարգավորումը հանձնարարվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբին: Պետք է նկատի ունենանք որ , ԼՏՊ-ն համաձայն էր վերոհիշյալ առաջարկություններին,սակայն Աբուլֆազ Էլչիբեյը մերժեց դրանք և չտվեց իր համաձայնությունը: Հենց «Միլլիեթի» հաղորդման մեջ է ասվում, որ թուրքական կողմին չհաջողվեց համոզել Էլչիբեյին. Այսպիսով, հաստատված փաստ , որ Փարիզում ԼՏՊ-ն շփվել է մեկի հետ, որի ամբողջ գործնեությունը` թուրքա-մահմեդական լրատվության վկայությամբ, ուղղված էր Հայաստանի ու Հայ ժողովրդի դեմ: Ջան Դյունդարի «Միլլեթյան» հրապարակումից տեղեկանում ենք, որ 1997թ ապրիլի2-ին Ալպարսլան Թյուրքեշը, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, պետք է այցելեր Երևան, սակայն այցելության նախօրեին հանկարծամահ է լինում: «Հյուրրիեթ» թերթի 1996թ հոկտեմբերի 16-ի համարում հրապարակված էր Տուղրուլ Թյուրքեշի հետևյալ հայտարարությունը «Իրականությունն այն է, որ Հայաստանը օկուպացրել է Ատրբեջանական տարածքի 20 տոկոսը, և մենք չենք կարող դա արհամարել: Սակայն Հայաստանի հետ իմ համագործակցության հիմքում ընկած էին Թուրքիայի պետական շահերը»: Անհրաժեշտ է ի նկատի ունենալ նաև, որ այդ նույն ժամանակ երբ Տեր-Պետրոսյանները համագործակցում էին Թյուրքեշների հետ, վերջիններս հավաքագրում էին իրենց իսկ հատուկ մարզական ճամբարներում պատրաստականություն անցած «աչալուրջ թուրքերին» և ուղարկում էին Ադրբեջան` կռվելուհայերի դեմ: «Հերչեկ» շաբաթաթերթի (14.06.1992թ-ի #13) համաձայն, արդեն 1992 թ-ին Թյուրքեշն Ադրբեջան էր ուղարկել ավելի քան 3000 կամավորների: Հայտնի թուրք մտավորական Սուաթ Փարլարի հրապարակումների համաձայն(մասնավորապես տես, 30.01.2006թ. հրատարակված « «Ազգայնական շարժում» կուսակցությունը` Կենտրոնական Ասիայի ու Կովկասի նոր աշխարհակարգի ոստիկան» հոդվածը), այդ նույն տարիներին (1993-1994) Տուղրուլ Թյուրքեշն ու Ջեֆի Կամխին, որոնք սերտ կապի մեջ էին Տեր-Պետրոսյանների հետ, «Մոսսադի» ցուցումով զենք էին մատակարարում Ադրբեջանին, ապահովելու համար « Իսրայելի` ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքականներկայությունը Ադրբեջանում»: Չնայած այս թեման մեր մոտ հաճախակի չի շոշափվում, սակայն Իսրայելը բավականին կայուն դիրքեր է զբաղեցնում Ադրբեջանում:
Արթուր Հովհաննիսյան«Գոլոս Արմենիի» թերթ.10.04.2008թ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել