«Ես անպայման կառողջանամ» ասում է թիվ 125 դպրոցի 1-ին դասարանի աշակերտուհի Մերի Թոփսակալյանը: Նա ծնվել է 2008թ. նոյեմբերի 20-ին: Մինչ 2013 թվականի նոյեմբերյան այդ օրը ամեն ինչ շատ լավ էր, սակայն 20 օր անց փոքրիկի վիճակը անսպասելիորեն փոխվեց: Ըստ բժիշկների`աղջնակի գլխուղեղում առաջացած փոփոխություններն են պատճառը:
«Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժամունքում գտնվող Մերին շարունակ կրկնում է. «ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ»՝ ձեռքում պահելով կնունքի խաչը:
Մարդիկ, օգնեք, որ Մերիի մեծ ու լուսավոր աչուկների լուսը էլ ավելի պայծառ դառնա, որ հավատն առ Աստված վերջապես մեր մոլորակը պարուրի բարության ու հույսի շղարշով, անտարբեր մի եղեք, օգնության ձեռք մեկնեք, որ կյանքը հաղթի:
Ըստ բժիշկների՝ երեխայի ախտորոշումն ու հետագա բուժումը հնարավոր է միայն արտերկրում (համապատասխան ախտորոշիչ սարքավորումների բացակայությյան պատճառով):
Մերիին օգնել ցանկացողները կարող են կատարել իրենց փոխանցումները հետևյալ հաշվեհամարներով
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»
AMD 220301196139000
USD 220301740126001 (Թոփսակալյան Համբարձում)
Ուղարկիր 14 կոդը 1907 կարճ համարին և փոխանցիր 500 դրամ` օգնելով փրկել այս փոքրիկ հրեշտակի կյանքը: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով թե ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:
Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս ամենաուժեղ արգումենտը, որը և հիմնական դրդապատճառն էր, որ անցում կատարեցինք այս համակարգին այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին:
Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած:
Ընտանիքներն ու պատմությունները կներկայացնենք ըստ հատուկ կոդերի:



