Որ սկզբում սկզբի ճիշտն ասեմ` չէի էլ ուզում կարդալ այս նյութը։
Տարօրինակ էր` թե ինչու են լրագրողները մեղավոր, որ մարդիկ արտագաղթում են… ինձ համար տարօրինակ է։
Ես այստեղ, այդ նյութում, երկու ու ավել այլ միտում եմ տեսնում` նախ` կարևորել լրագրողի դերն ընդհանրապես։
Հետո` ազնվության ու ինքնախոստովանանքի դերակատարում. Ուղղակի։ Այսինքն` ուղղակի ինքնակարևորում։
Երրորդը` պարզ` անտեղյակության դրսևորում։
Չորրորդը` բաս վարչապետս ՞՞՞ ՃՃ
Այսինքն` գնում են, որովհետև լրագրողները դրական օրինակները ցույց չեն տալիս ՞՞՞
Թողնում-գնում են գյուղերից, որովհետև ոչ թե ջրի խնդիր կա, վարկ վերցնելու, երաշտ ապրելու, տակից դուրս չգալու, աշխատատեղեր չլինելու, նեղվածության,… որ սեփական հայրենիքում օտարի կարգավիճակը առավել անտանելի է, քան դրսում` նույնի թեկուզ ավելի վատը ՞՞՞
Տարօրինակ է։
Բաս վարչապետս՞՞՞
Կամ որ` … չլինի մտածում եք գյուղացին բանուգործ թողած ինետի ու տվ-ի դեմն է նստած ու իր ապրուստի լավ ու վատ լինելու մասին դրանցից է իմանում՞՞՞
Այդ մենք ենք կախված` ինետ, ֆբ, եսիմ ինչ…։
Ու ասեմ` լուրերն էլ որոշակի մակարդակի համար են աշխատում` մի հաստությամբ.
Այն չի աշխատում նեքևից վերև կամ վերևից ներքև.
Այդ կապը հաստատելն ու տեղ հասցնելը, ցավոք կամ ոչ` լրագրողներինը չէ.
Դա եղել ու մնում է բացակա մտավորականների գործը։
Իսկ այնպես` ինչպիսի ֆբ, այնպիսի լուրեր։ Ու հակառակը։
«Արել ենք ու կանենք մեր գործը»։
Այս բառերը վերջերս էլի ու շատ հանդիպեցի։ Վերցնել լրագրողական ամբողջ մեղքը ու դնել «տնեցիների» վրա` Ջերոմ-Կ-Ջերոմական էր։ Գուցե թույն միտք էր, թույն-գտած պռ խոսք Ճ , բայց կրկնեմ` ափսոս, թե չէ, բայց լրագրողները չեն հավակնում մտավորականության դերը ստանձնելուն ու հետևապես` գաղափար, սեր-սերուցք, արժեք-միտք, առաջընթաց-ճաշակ թելադրելուն, ու հետևաբար` արտագաղթի փառքն իրենցը չէ։
Համենայն դեպս` այնքան գործուն, որ տան-անցնեն վարչապետին ու իր վարած քաղաքականությանը։
Էս էլ սենց։