Lurer.com-ը գրում է.

2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը «նվաճել Է» Էլբրուս լեռան բարձրագույն գագաթը՝ 5642 մետր բարձրությամբ:

Ինչպես տեղեկացնում Է «Ռոսիյա-24» հեռուստաալիքը, ջահը լեռան գագաթ են հասցրել Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության ալպինիզմի ֆեդերացիայի նախագահ Աբդուլքարիմ Էլմեզովը և ալպինիստ Կարինա Մեզովան:

Օլիմպիական ջահը, որը մինչ այդ արդեն հասցրել Էր լինել տիեզերքում, Հյուսիսային բևեռում, Բայկալ լճի հատակում, իր ուղևորությունը կավարտի Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում, փետրվարի 7-ին` խաղերի հանդիսավոր բացման օրը:

Ջահը Հունաստանից մինչև Սոչիի մարզադաշտ հասցնելու են 14 000 ջահակիրներ. սա ռեկորդային թիվ Է:

Փետրվարի 4-ին օլիմպիական ջահը կհասցվի Կրասնոդար` դրանով ավարտելով ուղևորության 4-րդ փուլը, իսկ այնուհետև կհասցվի Սոչի, որտեղ փետրվարի 7-ին կվառվի Խաղերի բացման և փետրվարի 23-ին կմարի օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել